Կադիրովը մեղադրում է Նահանգներին


Չեչնիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հյուսիսային Կովկասի առանձին տարածաշրջաններում առկա լարումներն ու տեղի ունեցող բախումները կառավարվում կամ հրահրվում են Ամերիկայի կողմից: - Ես սիրում եմ իրերն իրենց անուններով կոչել: Այդ կենտրոնը գտնվում է Ամերիկայում, և հենց Ամերիկայի կողմից էլ աշխատանքներ են տարվում Ռուսական ինքնավար պետության փլուզման ուղղությամբ: Դա ոչ ահաբեկիչներն են, ոչ իսլամիստները: Այնտեղ նույնիսկ իսլամի հոտ չկա: Ամերիկան է ստեղծել այդ համակարգը: Եվ հիմնախնդիրներ է առաջացնում Ռուսաստանի համար` ցանկանալով ավիրել այն,- անցյալ շաբաթ Չեչնիայի նախագահի ու կառավարության պաշտոնական կայքում տեղադրված իր հարցազրույցում հայտարարել է Ռամզան Կադիրովը: - Չեչնիայի միջոցով դա չհաջողվեց, հիմա ուզում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դաղստանի, Ինգուշեթիայի միջոցով: Նրանց մոտ այսպիսի համակարգ է գործում. հասարակական բոլոր այն կազմակերպությունները, որոնք ստեղծված են այդ նպատակով, շշուկներ ու ասեկոսեներ են տարածում, վրդովում են մարդկանց, գիտենալով, որ Կովկասում միայն կրոնական հողի վրա կարելի է Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել: Նրանք պատրաստում և օգտագործում են ուժեղ մասնագետներ: Ահա արաբները, որոնց մեզ մոտ զինում են. նրանք այստեղ են արդեն 14 տարի: Նրանք ռուսերեն խոսում են ինձանից լավ: բայց չեչեներեն ոչ մի բառ չեն արտաբերում: Գերազանց պատրաստվածություն ունեն, բայց մարտերին չեն մասնակցում. նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, ապահովված են. նրանց պաշտպանում և ֆինանսավորում են: Նրանք Ռուսաստան են ուղարկված ավերիչ գործունեություն ծավալելու,- նշել է Կադիրովը: Նախագահի խոսքերով` այդ տիպի մարդկանց օգտագործում են, որպեսզի Ռուսաստանում խաթարվի կարգուկանոնը: Բայց` - Չեչեն ժողուվուրդը դա հասկացել է, և պետք է գիտակցեն Ռուսաստանի բոլոր ժողովուրդները: ԱՊՀ երկրները պետք է հասկանան, որ դեպի Արևմուտք կողմնորոշումն ու ձգտումը ոչ մի բարիքի չի հանգեցնի: Ռուսաստանը հզոր ու խոշոր տերություն է, և այն փլուզել երբեք չեն կարող: