11¬րդը «հաջողվեց»


Հանուն նվիրական նպատակի` տասնյակ տարբերակներ կարելի է ընտրել, տասնյակ փորձեր կատարել: Այս պարագայում տարօրինակը ոչ թե համառ հետևողակա նությունն է, այլ հենց նպատակը: Մարդը «վիզ դրած» որոշել է ինքնասպան լինել և 10 անգամ «բախտը չի ժպտացել», կամ կյանքը չի կամեցել հրաժեշտ տալ նրան: Ամերիկյան Փասադենայի բնակիչ, 41-ամյա Ֆրանսիսկո Սանչեսը Լոս-Անջելեսում կամրջից նետվել է ամենաբանուկ փողոցներից մեկի հենց երթևեկելի հատվածում, այն էլ` երթևեկության ամենաեռուն ժամին: Այս անգամ էլ նա գուցե փրկվեր, եթե արագությամբ ընթացող մեքենան նրան վրաերթի չենթարկեր: Վերջին մի քանի տարում Սանչեսը բազմիցս հրապարակավ սպառնացել է ինքնասպան լինել և տասն անգամ էլ թռել է տարբեր բարձրություններից: Այդ թվում և` Դուարտոյի բարձրահարկերից: 2003¬ին, օրինակ, երդվյալ ինքնասպանը «թռել» է մեկ այլ կամրջից և կոտրել ոտնակոճերը: Դրանից հետո նա պրոթեզներ էր կրում: Ոստիկանները շատ են փորձել նրան համոզել հրաժարվել ինքնասպանությունից: Հոգեբուժական ծառայությունները ևս ջանացել են օգնել Սանչեսին: Սակայն նրա ապրած նահանգում օրենքը թույլ չի տալիս ինքնասպանության հակվածին 72 ժամից ավելի պահել փակի տակ: Որոշ դեպքերում նրան հսկողության տակ են պահել մինչև 2 շաբաթ: Բայց… Սա այն դեպքը չէ, երբ մարդիկ մխիթարվում են, ասելով` «ճակատագրից չես փախչի»: Սանչեսը հենց ճակատագրից է փախել: