Բանկաթալան տատիկն ու սպիդը


Ամերիկյան Կոլորադո նահանգում տարեց մի կին օրը ցերեկով բանկ է թալանել` գանձապահուհուն սպառնալով, թե կվարակի ՁԻԱՀ¬ով: Տեսախցիկներից անտես է մնացել կնոջ դեմքը` նրա գլխին եղած վագոնավարի կեպիի շնորհիվ: Նահանգի ոստիկանությունը որոնում է ծեր թալանչուհուն, ով տեղական բանկից մի պայուսակ լիքը փող է տարել: Աշխատանքային օրվա վերջին նա մտել է բանկ և գանձապահուհուն հանձնարարել է իրեն տալ մոտը եղած ամբողջ կանխիկ գումարը: Երիտասարդ աղջիկը վախեցել է, թե իրոք, նա կարող է իրեն սպիդով վարակել, որովհետև տարեց կինը սկսել է անընդհատ փռշտալ աղջկա դեմքին: Հափշտակված գումարի ստույգ չափը կամ չի ճշգրտվել, կամ չի հրապարակվում` որպես բանկային գաղտնիք: Քաղաքային իշխանություններն ամենուր փակցրել են արտասովոր գողի ֆոտոռոբոտը` հուսալով, որ ինչ¬որ մեկը կհուշի նրա տեղը: Կհուշի, եթե չվախենա սպիդավարակ նրա փռշտոցից: