Պաղպաղակ` խոզապուխտի համով


Կարծես թե անհամատեղելի են կաթնային քաղցրեղենն ու խոզի մսահամը: Բայց Ամերիկայում հետզհետե տարածում են գտնում արտասովոր պաղպաղակները: Այս ամռան պաղպաղակների ցանկում պատվավոր տեղ են զբաղեցնում «Ֆրանսիական հաց» (բոված հացի կտորներով), «Յուղով ադիբուդի», «Ռեհանով ելակ», «Ուշգիշերա յին խորտիկ» (տապակած կարտոֆիլի համով) և տապակած խոզապուխտի կտորներով սառը անուշեղենը (տեղեկացրել է Վեստի.ռու¬ն` վկայակոչելով USA Today թերթը): Պաղպաղակ արտադրողների հաշվարկներով, ամառային 3 շոգ ամիսների ընթացքում իրացվում է զովացուցիչ այս աղանդների տարեկան ծավալի 70 %¬ը: Մինչև վերջերս 10 ամերիկացիներից 7¬ը գնում էին շոկոլադային վանիլային կամ ելակով պաղպաղակ: Մնացած 30 %¬ը որոնում էր արտասովոր ինչ¬որ բան: Հենց նրանց համար էլ ընկերությունները սկսեցին առաջարկել ամենաանսպասելի համերով սառնանուշ: Ի դեպ, մայիսի վերջին բրիտանացի նշանավոր խոհարար Հեսթոն Բլյումենտալը Միացյալ Թագավորության բնակիչներին առաջարկեց նոր, շատ կծու պաղպաղակ` մանանեխի համով: