Վազող խեցգետինների առեղծվածը


Օկլահոմացի սենատոր Թոմ Կոբոռնը երկրի բյուջեից կես միլիոն դոլար է հատկացրել` հետազոտելու այս առեղծվածը, սակայն այն այդպես էլ չի բացահայտվել: Ամերիկացիներին վրդովեցնում է հանրապետական այս սենատորի նմանօրինակ մսխումները` պետբյուջեից: 500 հազարանոց ուսումնասիրությունների դրական արդյունքը ևս հազիվ թե կենսական նշանակություն ունենար երկրի կյանքում կամ եկամտաբերություն երաշխավորեր: Առավել ևս` դա ինքնանպատակ ծախս է դարձել: You Tube¬ում 2007 թ. մեծ հետաքրքրություն առաջացրած տեսահոլովակը, որը «վազքուղի ելած» խեցգետիններ էր ցուցադրում, երևում է` շատ է ոգևորել սենատորին: Եվ նրա հետաքրքրասիրությունը պետբյուջեին արժեցել է 0,5 մլն դոլար: Ապարդյուն այս հետազոտությունն էլ առիթ է դարձել` անդրադառնալու նույն սենատորի «գիտասիրությանը»: ABC հեռուստաալիքի հրապարակած մի փաստաթուղթը լավագույնս հիմնավորել է, թե ինչ հրեշավոր ծախսեր են կատարում կառավարամետ գիտնականները: Պետական գիտական միությունը, որը խնամակալում է սենատոր Թոմ Կոբոռնը, միլիոններ է ստացել` անպտուղ¬երևակայական ծրագրերի համար: Օրինակ, 1,5 միլիոն դոլար է պահանջվել` մարդանման ռոբոտ ստեղծելու համար. ռոբոտ, որը ծալում է լվացքը: Մեկ սրբիչը հրաշք¬մեքենան ծալում է 25 րոպեում: Եվս 300 հազար դոլար է պահանջվել, որպեսզի գիտնականներն իմանան, թե սոցկայքերում տեղադրված «Ֆերմա» խաղը որքանով է նպաստում միջանձնային հարաբերություններին: Խե˜ղճ տնտեսություն, խե˜ղճ հարկատուներ: