Եվրոպայի հնագույն գրությունը


Համարյա 25 դարի տարիք ունի Հունաստանում հայտնաբերված` Եվրոպայի հնագույն գրավոր տեքստը (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը` վկայակոչելով բրիտանական Բի¬Բի¬Սի ռադիոկայանը): Հայտնագործությունը կատարել են ամերիկյան Միսսուրի նահանգի համալսարանի մասնագետները` Աթենքից 300 կմ հեռավորությամբ մի վայրում: Պեղումների ընթացքում նրանք հայտնաբերել են մի քանի սանտիմետր երկարությամբ կավե ցուցանակ, որի վրա այսպես կոչված` գծաձև տեքստն է գրված: Այդ վանկագիր այբուբենը հին հունական այբուբենի նախատիպն է: Գիտնականները կարողացել են կարդալ բայի մի հատվածը (որը մարդու աշխատանքային գործունեության մասին է), ինչպես նաև հատուկ անուններ ու թվեր: Մասնագետների եզրահանգումներով` տեքստը վերաբերում է մ.թ.ա. 1450-1350 թվականներին: - Եվրոպայի տարածքում հայտնաբերվել են և ավելի հին ցուցանակներ` ինչ¬որ նշաններով, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվում վերծանել ու կարդալ: Այս գտածոն Եվրոպայի պատմության մեջ ամենահին տեքստն է¬, նշել է Բի¬Բի¬Սի¬ն: