Իսկ Բուրջանաձեն բողոքում է


Մինչ վարդերի հեղափոխության ասպետը նոր սերնդի համակրանքն է շահում, նրա նախկին զինակից ասպետուհին պահանջում է հետաքննել մայիսի 26¬ի հանրահավաքը ցրելու փաստը: Ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ղեկավար Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեան կբարձրացնի այդ հարցը: Իր այս վստահութ յունը նա հայտնել է լրագրողներին` ԵԱՀԿ խորհրդարանական ժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուի հետ հանդիպումից հետո: - Ես փոխանցել եմ հանրահավաքը ցրելիս իշխանությունների ապօրինի գործողությունների և խախտումների բոլոր փաստական ապացույցները, որոնք կատարվել են ձերբակալված քաղաքացիների նկատմամբ: Մենք նաև ներկայացրել ենք այդ ձերբակալությունների ապօրինի լինելու ապացույցներ,¬ ասել է նա` ընդգծելով, որ առաջիկա հանդիպման ժամանակ իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել Էֆտիմիուի «շատ տհաճ» մի շարք հարցերի: Մեկը ճնշում է, մյուսը` բողոքում, ու երկու կողմերն էլ չեն կասկածում իրենց ճշմարտացիությանը: Դե, ժողովուրդն էլ ստիպված է առնվազն երկու կես լինել, որպեսզի երկուսն էլ կարողանան իր անունը հոլովել. մեկը` «հանուն ժողովրդի ու պետության» իշխանությունը պահելու, մյուսը` «հանուն ժողովրդի ու պետության» իշխանություն նվաճելու…