ԱՌԱՎԵԼ ԱՐՏՈՆՅԱԼ, ՔԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ


ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում նկատողություն չհայտարարելու պատճառով պաշտոնանկ արվեց Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, իրեն առավել արտոնյալ է զգում ու պահում, քան` նախարարը: Պարզվում է, որ ԴԱՀԿ պետի ծառայողական մեքենայի ճանապարհը բացելու համար նրա թիկնապահները փակում են Հալաբյան փողոցը, արգելում «այլ» մեքենաների երթևեկը` քանի դեռ ծառայության պետը նախարարությունից դուրս չի եկել ու չի ընթացել ճանապարհով... Իսկ ահա նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական մեքենան անաղմուկ դուրս է գալիս նախարարության դիմահայաց հրապարակից` առանց թիկնապահ ների, սուլոցների և կանխարգելող նշանների... «Աղայական կայֆերի» սիրահար ծառայության պետը, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, պարզապես «թքած ունի» օրինականության և պաշտոնական համեստության վրա. նա անում է սրտի ուզածը` գիտենալով, որ անպատիժ է մնալու...