ԱՆՊԱՏՐԱՍՏ ԵՆ


Այս տարի առանց շրջանավարտների ուսումնական տարին եզրափակելը, ինչպես նաև ընդունելության քննությունների մասնակիցների կտրուկ պակասը չի նպաստել, որպեսզի անբավարար գնահատականների թիվը նախորդ տարիների համեմատ փոքր¬ինչ նվազի: Ավելին, մաթեմատիկա առարկայի քննությունն արդեն ավարտվել է, ու պարզ է դարձել, որ դիմորդների 67 տոկոսն անբավարար գնահատական է ստացել: Անցողիկ շեմը մի կերպ հաղթահարած դիմորդները նույնպես մեծ թիվ են կազմում: Փոխարենը զգալիորեն պակասել են բարձր գնահատականները: Քննություններում ներգրավված մասնագետները հավաստիացնում են, որ ամենայն հավանականությամբ նույն պատկերն է գրանցվելու նաև մյուս առարկաների քննարդյունքներն ամփոփելիս: Պատճառն այն մոլորությունն է, որ բուհեր են դիմել բոլոր նրանք, ում մտքով անցել է «պղտոր ջրում» բարձրագույնի դիպլոմ «կպցնել»: Ու փաստորեն շատերին թվացել է, թե միայն ընդունելության քննություններին ներկայանալը բավարար է` ուսանող դառնալու համար: