ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ


Աղանդավորական որոշ կառույցներ անակնկալի են եկել` իրենց հանդեպ Հայ Առաքելական եկեղեցու և հասարակական խմբերի դրսևորած համարժեք վերաբերմուն քից: Հոգեորսության արշավը կանխելուն միտված որոշ դեպքեր նրանց ստիպել են ուժերը համախմբելու և իրենց գործունեությանը խոչընդոտելու փորձերին միասնական ճակատով դիմադրելու մասին մտածել: Նույնիսկ խոստովանել են, թե մասնավորապես Վանաձորում տեղի ունեցած դեպքից հետո (երբ տեղի բնակչությունը պարզապես արգելեց վաղօրոք ծրագրված աղանդավորական մեծ հավաքը կազմակերպել), իրենք գրեթե փակուղում են հայտնվել: Ու թեև բնակչության լուռ հակազդեցությունը Եհովայի վկաները տվյալ դեպքում անարձագանք են թողել, այնուամենայնիվ, որոշվել է հետայսու ավելի համախմբված գործել և շարունակել «մեկին¬տասը» տարբերակով հակադարձել բոլոր իրենց ընդդիմացողներին: Ու լավ էլ կանեն: Այդպես ավելի պարզ կդառնա, թե որի «պոչը» որի «տակ» էր: