ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ


Ընդդիմադիր շրջանակներից ստացվող տեղեկություններով` վերջերս ծանր խոսակցություն է տեղի ունեցել «Ժառանգության» և ՀԱԿ¬ի մի շարք ներկայացուցիչների միջև: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն արձանագրել են, որ իրենցից լրիվ երես թեքելու փոխարեն, կոնգրեսականները շնորհակալ պետք է լինեն` ներկայիս սառը դիրքորոշման համար: Նրանք հիշեցրել են, որ ուժերը չմիավորելուց և համատեղ ծրագրերը պարբերաբար ձգձգելուց մշտապես դժգոհող ՀԱԿ¬ն ինքը գրկաբաց ընդառաջ գնաց երկխոսության առաջարկին: Հանդիպման մյուս կողմը` ՀԱԿ ներկայացուցիչները, հավաստիացրել են, թե նման որոշում ընդունելուն ինչ¬որ չափով նպաստել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մշտապես անկայուն վերաբերմունքը նույն այն ծրագրերին, որոնք ժամանակին իրենք էին առաջարկում: Հավաքի վերջում մասնակիցներն «արձանագրել» են, որ հիմա ավելի, քան երբևէ, ընդհանուր եզրեր անհնար է գտնել, և որոշվել է միմյանց վերաբերող բոլոր հարցերը թողնել նույնքան անորոշ վիճակում, ինչպես եղել է: