ՄԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր պետական ռուսական դրամատիկական թատրոնն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Նախ, հնարավորություն է ընձեռում արվեստասեր մարդուն` հագեցնելու ռուսական բարձրարժեք մշակութային գանձերի հետ անմիջականորեն հաղորդակցվելու կարոտն ու պահանջը: Ապա, ցանկալի բազմազանություն է ապահովում մայրաքաղաքային թատերական կյանքում` իր ճկուն խաղացանկային քաղաքականությամբ և հայալեզու սիրված թատրոնների գեղարվեստական «արտադրանքին» ամենևին չզիջող ուշագրավ ներկայացումներով: Նաև ընդօրինակման արժանի մի ավանդույթով` «ԼինՍի» ծրագրի շրջանակներում վերականգնվելուց հետո նորակառույց փոքր բեմը լիովին տրամադրվում է երիտասարդներին` խթանելով ու դյուրացնելով նրանց կայացման պրոցեսը, իրականանալի դարձնելով սեփական գեղագիտությունն ու ունակությունները, նորարարական-փոր ձարարական ձգտումները կոնկրետ արտահայտելու երազանքը: Սկսնակներից շատերն ընդգրկվում են հիմնական ստեղծագործական կազմում` հույս ներշնչելով իրենց թատրոնական կարողությունների զարգացմամբ նպաստել սերնդափոխութ յան հրատապ խնդրի բարեհաջող լուծմանը: Հներից այսօր քչերն են մնացել` Ի. Մարչենկոն, Լ. Խաչատրյանը, Վ. Մկրտիչևը, Ս. Մաղալյանը, Վ. Կոնշինան, Ֆ. Դավթյանը: Անընդհատ փոփոխվող դերասանակազմի պարագայում թատրոնը լրացուցիչ դժվարությունների առջև է կանգնում` փլվում են լավագույն բեմադրություն ների ներկայացումներից շատերը, առավել սիրվածներից մի քանիսը` Գորինի «Հիշատակման աղոթքը», Ցագարելու-Կանչելու «Խանումը», Ա. Օստրովսկու «Ամեն իմաստուն ունի միամտություն» և ուրիշներ, ստիպված են լինում վերաբեմադրել: Կարծում եմ, նաև այս հանգամանքով է բացատրվում 41 տարի անընդմեջ ռուսական թատրոնի անխափան գործունեությունը պատշաճ մակարդակի վրա պահպանող նրա գեղարվեստական ղեկավարի` Ալեքսանդր Գրիգորյանի չծերացող երիտասարդության գաղտնիքը: Իր բնածին լավատեսությամբ, կազմակերպչական չմարող եռանդով ու ավյունով նա փնտրում և գտնում է երիտասարդների մեջ նոր կարող ուժեր, մանկավարժական և բեմադրական ինքնատիպ տաղանդով ու տքնաջան աշխատանքով հերթափոխ աճեցնում, որպեսզի ամեն երեկո հյուրընկալորեն բացվեն ռուսական թատրոնի դռները: Իր կյանքի լավագույն կեսը նվիրաբերելով Հայաստանում ռուսական թատրոնի կայացմանն ու բարգավաճմանը, օրգանապես ձուլվելով նրան` այս բացառիկ արվեստագետն այլևս չի կարող գոյատևել ուրիշ կերպ, չնայած արտերկրից իրար հաջորդող գայթակղիչ առաջարկութ յուններին: Եվ թատրոնը ներկայացուցչական վիճակում պահելու նոր ուղիներ է փնտրում ու գտնում` օգտագործելով իր լայն կապերն ու հնարավորությունները: Երիտասարդներից շատերը հուսախաբ չեն անում, և նրանց թատրոնական հայրը կենսական մեծ լիցքեր է ստանում նոր բեմադրությունների ու գունագեղ հնարքների որոնման համար: Յուրաքանչյուր նոր թատերաշրջանը նշանավորվում է նոր հետաքրքիր բեմադրություններով, որոնց ներկայացումներում նորովի հմայում են արդեն ճանաչում ձեռք բերած դերասանները, և խանդավառվում են վաղվա օրվա նկատմամբ վստահությամբ մեծ բեմում առաջին վեհերոտ, բայց տպավորիչ դերակատարումներով հանդես եկողները` Էվ.Շամխալովան, Ա. Բալանդինան, Վ. Սարոյանը, Ի. Հարությունյանը, Ե. Ենգիբարյանը, Էդ. Մաղալյանը, Յու. Իգիթխանյանը, Յու. Ֆինկը, Թ. Խաչատրյանը… Շատերը: Այսինքն` դեռևս հնարավոր է նրանց միասնական նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ չկորցնել տասնամյակների ընթացքում արյուն-քրտինքով վաստակած ամենաարժեքավոր նվաճումը` արտերկրում մշտապես հարգվող, իսկ հարազատ տանը ըստ արժանվույն չգնահատվող հեղինակությունը£ Ճիշտ է, երբեմն թատրոնը տուրք է տալիս մասսայական հանդիսատեսի մտավոր-բարոյական պահանջներին, ներկայացնում հանդիսախաղային բնույթի անհոգ զվարճություն պարգևող բեմադրություններ, բայց դրանք, թելադրված լինելով ժամանակի հրամայականով, բարեբախտաբար կարճատև կյանք են ունենում թատրոնի խաղացանկում` միաժամանակ հավաստելով, որ ռուսական թատրոնում հոգևոր սնունդ կարող է գտնել ամենատարբեր հետաքրքրությունների ու ճաշակի տեր հանդիսատեսը£ Լավ է, որ այսօր, իր հիմնադրման 70-ամյա հոբելյանի նախաշեմին, թատրոնի ստեղծագործական քուրան գործում է նույն հզորությամբ` դարբնելով միաժամանակ երեք դրամատուրգիական գործ, որոնց այսօրվա տեսակետից հրատապ լինելը երաշխավորված է դրանց մեկնաբանության հստակ մշակված մոտեցումներով£ Լևոն Շանթի «Կայսր»¬ում ցավալիության աստիճան հետաքրքիր է պիեսի ենթատեքստում նկատված օրինաչափությունը` պալատական հեղաշրջումների թոհուբոհում անհատը որքան ճարպկորեն ու դյուրին է բարձրանում գահի բարձուն քին, այնքան սրընթաց զրկվում է իր լավագույն մարդկային հատկանիշներից£ Սիրո հավերժական թեման («Սիրելիներից մի բաժանվեք»), որ զարգացվում է այդ վեհ, մարդացնող զգացմունքի հանդեպ հարուցված դատի հնարքով, մի մեկնակետ ունի` ուժեղ եղեք, մարդիկ, երբեք մի բաժանվեք սիրելիներից, մի զլացեք պահպանել երկրային կյանքի ամենաշողշողուն զարդը£ Իսկ Ագաթա Քրիստիի «Մկան թակարդը», որ բեմադրում է Դանիել Առագաստը, խոստանում է ապահովել ժանրային բազմազանությունը, որով մշտապես մտահոգված են թատրոնում. բազմաժանր աշխատանքը մեծապես օգնում է ստեղծագործական կազմին` իրենում բացահայտելու, զարգացնելու տարբեր ժանրերին համարժեք կերպավորման ունակություններ, չներամփոփվել արդեն գտնվածի նեղ պատյանում£ Աղքատ ժամանակներում անարդարացի է թատրոնին մեծ պահանջներ ներկայացնելը` պետական չնչին դոտացիաների եւ հատուկենտ հովանավորների հույսով մնայուն արժեքներ գրեթե անհնար է ստեղծել£ Մնում է աշխատանքային առօրյա ռիթմը անխաթար պահպանելու հոգսը, որով մտահոգված են անխտիր բոլոր թատրոնների գեղարվեստական ղեկավարները£ Այդուհանդերձ, թատրոնի անկեղծ նվիրյալներն ավելի շատ կարոտ են պետական արմատական ծանրակշիռ վերաբերմունքի, բարոյական հզոր լիցքերի£ Պետական կառավարման լծակները տնօրինող մեծարգո մտավորականներ, գեթ պրեմիերաներին սովորություն դարձրեք ներկա գտնվել թատրոններում£ Հավատացնում եմ, սոսկ ձեր ներկայությամբ կարող եք խթանել թատրոնի զգացմունքառատ մարդկանց ստեղծագործական պաթոսը£ Նաև կնպաստեք տոնական տրամադրության բարձրացմանը` ինքներդ էլ հոգևոր հզոր լիցքեր ստանալով£ Իսկ ռուսական թատրոնում ամեն մի նոր բեմադրության ներկայացումը աննախադեպ խանդավառություն է առաջացնում, այնքան ինքնաբուխ, որ փոխանցվում է հանդիսատեսին` կտրելով նրան տրտմեցնող, հոգսաշատ առօրյայից£ Բրավո, Գրիգորյան, չգիտեմ, թե կառավարական մակարդակով ինչպես կգնահատվի նրա տասնամյակների բեղմնավոր վաստակը, որ արժանի է մշակութային երևույթ լինելու£ Ինքս արժանի եմ համարում նրան ազգային արժեք ունեցող մշակութային հերոսի կոչմանը` հատկապես բարձր գնահատելով այն ծառայությունը, որի շնորհիվ միայն հակառուսական ամենակուլ հիստերիայի համընդհանուր հիպնոսով վարակված տարիներին մեզ համար անխորտակ մնաց մի եզակի թատրոն£ Իմ ամենասիրելի թատրոններից մեկը, հուրախություն ամենքիս, շարունակում է կանոնավոր ստեղծագործել ողջ Հայաստանի և Ռուսաստանի համար, պրոպագանդել դրամատուրգիական տարաբնույթ գործեր, դասական ու ժամանակակից հեղինակներին` առանց լեզվական ու ռասայական խտրականության° հազվագյուտ առաքելություն...