ԲՈՒՀԸ` ԱՎԱՆԴԱՇԱՏ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ


«Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը գործնական կիրառւմ է ստանում մեզանում` տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները: Պարզապես անկարելի է չնկատել ազգաբնակչության բուռն հակումը մարմնակրթության հանդեպ: Բնականաբար, առողջ բանականության մղումն է մեր հայրենակիցների հայացքն ուղղում դեպի կենարար ֆիզկուլտուրան ու նաև դեպի մեծ սպորտը: Իսկ դրան, բնականաբար, մեծապես նպաստում է զանգվածային ֆիզկուլտուրայի և մեծ սպորտի հանդեպ պետական հոգածությունը, ինչի արդյունքում փութաջանորեն վերականգնվում-հիմնանորոգվում են եղած մարզակառույցները, և ստեղծվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան նորերը: Առողջ սերունդ է մեծանում: Հենց այս գնահատանքն էլ մեզ ուղեկցեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն իր ավելի քան վեց տասնամյա տարեգրությամբ մեծապես նպաստել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը մեր հանրապետությու նում: Այս բուհի շրջանավարտները բազմիցս պանծացրել են մեր երկրի անունը աշխարհի տարբեր միջօրեականներում` հայոց հիմնի հնչյուն ների ներքո վեր բարձրացնել տալով մեր պետական դրոշը: Կենսագրությունը ճիշտ ապրած այն տարիներն են, որոնց համար օրինական հպարտությունը նոր մղում է դառնում` չբավարարվել երբևէ ձեռք բերածով և ձգտել առավելագույնին: Հենց այսպես էլ հյուսվել է ֆիզիկական կուլտուրայի պետինստիտուտի կենսագրությունը. բուհը իր մարզիկների համար է ճանապարհ հարթել` կռելով նրանց կամքն ու կոփվածքը: Իսկ մարզիկներն էլ, որպես հատուցում, բուհում ստացածը բարձր ցուցանիշների տեսքով արժանավայել պարգևներ են դարձրել... Արցախյան գոյամարտով պատմական ճշմարտությունը վերականգնելու վճռականությունը դժնի տարիների փորձությանը ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը: Ամենքին ու յուրաքանչյուրին պատուհասած համատարած դժվարությունները չշրջանցեցին նաև բարեհամբավ այս բուհին: Այստեղ, սակայն, հայ ոգուն գումարվեց նաև մարզված կամքի գոյությունը, և բուհը ոչ միայն բարի ավանդույթները, այլ նաև հմուտ դասախոսներին պահպանեց: Նվիրյալները, բնականաբար, չհեռացան ինստիտուտից, չդավաճանեցին սպորտին: 1998-ից կայուն ու կայացած կոլեկտիվն իր երախտավորներից մեկին` մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանին, ընտրեց ռեկտոր` վստահ, որ այդուհետ ոչ միայն պահպանվելու, այլև բազմապատկվելու են ավանդույթներն ու հաջողություն ները: Եվ չսխալվեց: Մինչ այդ` ճանաչված մարզիկը, փորձված մարզիչը երկար տարիներ իր հարազատ բուհի մարզչական ֆակուլտետի դեկանն էր և ըմբշամարտի ամբիոնի վարիչը: Նա լավագույնս պատկերացնում էր, թե ինչ ասել է գրեթե կազմալուծված տնտեսություն ունեցող երկրում ուսումնական հաստատություն ղեկավարել: Այսինքն, ուսումնական և մարզական ծրագրերից զատ ու հենց դրանք կյանքի կոչելու համար հարկավոր էր հովանավորներ գտնել: Ասել է թե` վստահություն ներշնչել, որ ներդրումները ոչ միայն ինքնանպատակ չեն լինելու, այլև վերարտադրվելու են հաղթանակների, նվաճումների, պարգևների տեսքով: Ինստիտուտում այսօր բարի խոսքով են հիշում նրանց, ովքեր չզլացան գործնական աջակցությամբ հովանավորել բուհին. ինստիտուտի շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիա կան կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, «Հրազդան» մարզադաշտի տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և գործարար Կարեն Շահինյանի անուններն ակնածանքով են տալիս: Իսկ Վահրամ Առաքելյանն իր ղեկավարած կոլեկտիվում, բուհի վկայագրով մեծ մրցասպարեզ դուրս եկած շրջանավարտների շրջանում սիրված ու հարգված է ոչ միայն մասնագիտական հմտություններով ու վաստակով, այլ նաև ուժեղ մարդուն բնորոշ իր բարեհոգությամբ, արժանավորին հովանավորելու հեռատեսությամբ և, ընդհանրապես, մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ: Ինստիտուտում նոր են ավարտվել ընդունելության քննությունները, և Վահրամ Առաքելյանը վստահ է, որ ընդունող հանձնաժողովում ընդգրկված իր գործընկերներին այս տարի ևս առաջնորդել է հնարավորինս անսխալ ընտրություն կատարելու սկզբունքը: Իսկապես, ֆիզիկական կոփվածքով ու մարզական ունակություններով չօժտվածների համար ուսումնառության չորս տարիները միայն ժամանակի կորուստ կարող են լինել: