Չչարաշահել համբույրը


Ամեն օր միմյանց համբույրով ողջունելն ու նույն կերպ հրաժեշտ տալը մեզանում էլ տարածված երևույթ է: Իսկ ահա Գերմանիայում ընդվզում են դրա դեմ: Ակտիվիստ ներից մի խումբ պահանջել է գրասենյակային աշխատողներին արգելել հանդիպելիս համբուրվել` դա անվանելով «ահաբեկչություն»: Հանդիպելիս այտը համբուրելու ֆրանսիական ավանդույթը գերմանացիներն անվայելուչ են համարում: Հասարակական այդ շարժումը ձգտում է աշխատավայրերում այդ սովորույթն արգելող օրենք ընդունել տալ: Կազմակերպության անդամները տեղեկացրել են, որ վերջին շրջանում հայրենակիցներից բազմաթիվ զանգեր են ստացել, և զանգահարողները հետաքրքրվում են, թե ինչպես վարվել գրասենյակում հանդիպելիս: - Դա անընդունելի է. համենայն դեպս` աշխատավայրում,¬ ասել է Հանս-Միքայել Կլյայնը:¬ Այսպես թե այնպես` համբույրն էրոտիկ ուղղվածություն ունի: Դա լրջորեն ազդում է մյուս աշխատակիցների վրա: Դա ինքնօրինակ ահաբեկչության ձև է,¬ հայտարարել է խմբի ղեկավարը: Չէ, ջահել երևակայությունը չափից ավելի միակողմանի է ու սևեռուն: Ողջագուրվելը ջերմ վերաբերմունքի արտահայտություն է և չարժե դա գռեհկացնել: