Ռազմական ջիփ. Ֆիդելից Ուգոյին


Կուբայական հեղափոխության ասպետ Կաստրոն Վենեսուելայի նախագահ Չավեսին ռազմաջիփ է նվիրել. նույն այն մեքենան, որով 2005 թ. նրանք շրջագայել են Կուբայում: - Ֆիդելը եկավ հոսպիտալ, որտեղ ինձ «մեկուսացման մեջ էին պահում» և ասաց` «Ես քեզ մոտ նվերով եմ եկել. սա այն է «ջիփն» է, որով քեզ հետ մենք շրջել ենք գրեթե ամբողջ Կուբայում»,¬ պատմել է Չավեսն ու հավելել. - Ես նստեցի մեքենան և զբոսնեցինք փողոցներով: Մենք 2 սոճի տնկեցինք, որոնք ես նրա համար տարել էի այստեղից (Վենեսուելայից): Ֆիդելը շատ լավ տրամադրություն ուներ. նա շատ լավատես էր: ԹպրՑՌ.Րց¬ն նաև հաղորդել է, թե Ուգո Չավեսը վստահ է, որ Վենեսուելայի ընդդիմությունը «միջազգային զավթախուժում» է նախապատրաստում: Նա ասել է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ միավորող Դեմոկրատական միասնության դաշինքն ամերիկյան կոնգրեսին ուղերձ է հղել` խնդրելով օգնություն ցուցաբերել` «Վենեսուելայում անցումային փուլն իրականացնելու համար»: Վենեսուելայի նախագահը ենթադրում է, որ ընդդիմությունը պատրաստվում է «հրկիզել երկիրը և միջազգային հրահրել»: Չավեսն ընդդիմադիրներին անվանել է «օձերի կծիկ» և ավելացրել, որ «նրանց թիկունքին կանգնած է յանկիների կասրությունը. Պենտագոնը, Սպիտակ տունը, ԱՄՆ¬ի և Եվրոպայի ծայրահեղ աջ շրջանակները», որոնք 2002 թ. արդեն աջակցում էին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձերին: