«Առավելագույնը»


Արտահերթ ընտրությունների «գերխնդիրը» ժամանակավորապես ստվերվել է: Մի քանի տասնյակ էջից բաղկացած ՀԱԿ¬ի հայտնի հրապարակումը, որտեղ իշխանութ յունը ներկայացնող շուրջ հարյուր գործիչների ունեցվածքն էր թվարկվում, նոր ընթացք է հաղորդել երկխոսության բովանդակությանը: Ռուսական մի քանի պարբերական ների օրինակով Կոնգրեսն ի մի է բերել կոալիցիան ներկայացնող պատգամավորներին ու այլ պաշտոնյաների պատկանող ընկերությունների ցանկը և որպես «ալան¬թա լանի» խճանկար` հանրության դատին հանձնել: Սակայն նույնիսկ հանրության ակտիվ հատվածն ակնհայտորեն անտարբեր է ՀԱԿ¬ի ներկայացրած փաստերի հանդեպ, քանի որ դրանք վաղուց ու բոլորին են հայտնի: Իսկ պաշտոնյաները, որոնց անուններն ու ունեցվածքն է թվարկվում, կամ անտարբեր ու համաձայն են ներկայացրածի հետ, կամ էլ նշում են, թե հրապարակումը բովանդակային լրջագույն սրբագրումների կարիքն ունի: Ըստ էության` ընդհանրական առումով վերստին արձանագրվում է միայն հետևյալը. հայրենի պաշտոնյաների մեծ մասը բոլոր ժամանակներում լայնածավալ բիզնես-գործունեություն են ծավալել... Եթե ընդամենը թվարկումը ՀԱԿ¬ը համարում է իշխանությունը վարկաբեկող լրջագույն «կոմպրոմատ», ապա հաստա´տ սխալվում է: Բիզնեսն ու քաղաքական գործունեությունը տարանջատելը վաղուց ի վեր իշխանության առաջնահերթ ծրագրերից է, ու հիմա էլ ամենաբարձր մակարդակներում խնդիրը վերջնականապես լուծելու ուղիներ են որոնվում: Այսպիսով, հանրությանն ու քաղաքական դաշտը ցնցել նախատեսող ընդդիմության հրապարակումը նպատակին չծառայեց: Ավելին, պարզվեց, որ հրամցված տվյալները չափազանցված են: Ընդդիմության մեղադրանքներին արձագանքող իշխանական գործիչները նշում են, որ «փաստաթղթում» թվարկված ընկերությունների մի մասը կամ ընդհանրապես գոյություն չեն ունեցել, կամ գրանցվել ու չեն գործել և կամ գրանցվել ու վաղուց լուծարվել են... Ի՞նչ կարելի է եզրակացնել: Երկխոսող ընդդիմությունը բանակցելուց առավել կարևորում է իշխանությանը վարկաբեկելը: Մեծ ջանքերի և տևական աշխատանքի արդյունքում ժողովված տվյալներն էլ մեղադրանքների առավելագույն փաթեթն է: