Գերմանիան, Իսրայելը և Հայաստանը Թուրքիային` «պարդոն¬մադամ»


Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Գալու է այն օրը, երբ Թուրքիան ներողություն է խնդրելու շատ ազգերից ու պետություններից. առաջին հերթին հայերից: Հոգեբանները ճիշտ կգնահատեն Էրդողանի խեղված հոգեվիճակը` երբ այս ու այն երկրից ինքն է ներողություն պահանջում: Պարզունակ ինքնապաշտպանական բնազդ` գումարած նույնչափ պարզունակ խորամանկությանը: Ի վերջո ժողովրդական ասույթ կա չէ՞. գողն ամենաբարձրն է գոռում` բռնեցեք գողին: