Անսանձ և անկառավարելի ակապելլա` «Ակապելլա»-ում


 

Օրեր առաջ, գիշերվա ժամը 4.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» կարաոկե-ակումբից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել հանդուգն և ակնհայտ խուլիգանական վարքագիծ դրսևորած 30-ին մոտ մի կնոջ, որը ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ բաժնում, հրաժարվում էր օրենքի պահապաններին հայտնել իր ինքնությունը:

Ոստիկանները պարզել են, որ կինը նույն օրը, ժամը 04.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով հարվածներ է հասցրել ակումբի մենեջեր, 24-ամյա Հայկուհի Կ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ: Դրանից հետո էլ դիտավորությամբ հարվածել և վնասել է ակումբի առանձին սենյակում գտնվող սեղանի ոտքերն ու բաժակները` հաստատությանը պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կնոջ ինքնությունը պարզվել է` Գյումրիի բնակչուհի, 1979 թ. ծնված Նազելի Հ.:

Ամենևին էլ ոչ հեզաճկուն ու նազելի շարժումներով և պահվածքով աչքի ընկած կնոջ գործողությունների առնչությամբ ներկայումս ընթանում է հետաքննություն, որը, ամենայն հավանակա նությամբ, կպարզի նաև, թե կինն այդ ուշ ժամին` համարյա լուսաբացին, ի՞նչ անհետաձգելի գործեր է ունեցել կարաոկե-ակումբում և մանավանդ` ակումբի առանձին սենյակում: Ի՞նչն էր նրան դարձրել անսանձ ու անկառավարելի, որի բարձրացրած աղմուկ-աղաղակից, ամենայն հավանականությամբ, կխլանար անգամ դասական ակապելլայի հզոր ձայնը («ակապելլա» իտալերենից թարգմանա բար նշանակում է երգչախմբային բազմաձայն երգ` առանց գործիքային նվագակցության):