ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳՈՎ


 

1990-ականներին «Չարաճճի աղջիկ եմ ես» հունական երգի հայկականացված տարբերակով ճանաչելի դարձած երգչուհի Օլգա Այվազյանը, ով շատ երկար ժամանակ չէր երևում բեմերում և հեռուստաէկրանին, օրերս «վերադարձել» է` ներկայացնելով «Վերադարձ» երգը: Հենց այս երգն էլ մեծ աղմուկ է բարձրացրել երգասերների շրջանում, որովհետև երգչուհին հիմա էլ փորձել է թուրքական և արաբական մեղեդիների զուգակցմամբ ինչ-որ բան երգել` հերթական անգամ աղավաղելով պատկերացումները ժամանակակից ազգային փոփ երաժշտության մասին:

Սոցիալական ցանցերում այս օրերին շատերն են գրում երգչուհու դեմ` խնդրելով մնալ «հեռացած», որպեսզի հերթական անգամ մեր երգը չաղավաղվի:

- Կամ սկսիր համագործակցել խելքը գլխին երգահանների հետ և երգիր իսկական արվեստի ստեղծագործություններ, կամ էլ իսկապես հեռացիր, որովհետև բավական է ձեր անձնական հաճույքների և փող աշխատելու համար կորցնենք ազգային փոփ երգը: Գոնե Ամիրխանյան լսիր, Վարդան Աճեմյան ու Օրբելյան լսիր, այ հոգիդ ցավի: Թե չէ եկել ես ու շարունակում ես աղավաղել,-- գրել է օգտատերերից մեկը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ