ՓԱՌԱԲԱՆԵՆՔ ՈՒ... ՀԵՏ ՆԱՅԵՆՔ


 

 «Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժևորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել, և այն նոր ճարտարապետական շինություններն ու լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները, և այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար»:

Օրեր առաջ, երբ նշվում էր շինարարի մասնագիտական տոնը, այսպես դիմեց երկրի վարչապետը այն սակավաթիվ շինարարներին, որոնց հրավիրել էր քաղաքաշինության նախարարությունը: Այստեղ ամենանշանավորը ճարտարապետ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանն էր, ում էլ հանձնվեց նախարարության գերատեսչական «Ոսկե մեդալը»` Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության համար: Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ նվաճումների մասին էր խոսքը, քաղաքաշինական ո՞ր համալիրն է դարձել նվաճումների հիմքը, կամ էլ, բացի էլիտար շինարարությունից, այդ ի՞նչ աշխատանքներ են կատարվում մեզ մոտ, որ խոսվում է «այսօր կերտվող հարուստ ժառանգության» մասին:

Վերջին տարիներին քաղաքաշինական միակ համալիրը, որը ստեղծվել է, Գյումրիի ՄՈՒՇ-2 թաղամասն է, որը զուրկ է ճարտարապետական որոշակի լուծումներից: Այստեղ կիրառվել են խորհրդային տիպարային քաղաքաշինության սկզբունքները, իսկ շինարարությունն էլ, որը վստահվել է «Գլենդել Հիլզին», ընթացել է շինարարական նորմերի բազմաթիվ խախտումներով, անորակությամբ, ինչը ժամանակին արժանացել է նաև երկրի նախագահի սուր քննադատությանը: Հանրապետության մյուս բնակավայրերում բնակարանային շինարարություն գրեթե չի իրականացվում, իսկ ահա Երևանում քաղաքացիական շինարարություն ասելով` հասկանում ենք միայն էլիտար շինարարությունը, որում ճարտարապետական ուրույն լուծումներն իսկ բացակայում են: Բացի Մատենադարանից, մենք չենք կարող խոսել որևէ այլ ժառանգության մասին, քանի որ պետական ծրագրից քաղաքաշինությունը գրեթե դուրս է մղվել` ամեն ինչ ենթարկելով տարերային շինարարութ յան տրամաբանությանը...

Այս ամենին գումարվում է նաև շինարարի մասնագիտության հանդեպ անհարգալից վերաբերմունքը, որը ձևավորվեց վերջին տասնամյակների ընթացքում` պարտադիր դարձնելով նաև մի շարք բուհերում շինարարական մասնագիտության ուսուցման դուրսմղումը: Հիմա շատ քչերն են կամենում շարունակել շինարարի մասնագիտությունը` ծավալների նվազման, տրվող ցածր վարձատրութ յան պատճառով: Շինարարական գործի կազմակերպիչները հաստատում են, որ այսօր միջնակարգ մասնագիտական կրթությունը գրեթե չգոյացվել է, ինչի պատճառով չունենք որակյալ քարտաշներ, կռունկավարներ, աշխղեկներ, բրիգադավարներ, նորմավորողներ, գծագրող-կոնստրուկտորներ, բետոնագործներ... Ուրեմն, շինարարի մասնագիտությունն իսկապես հայտնվել է մոռացության մեջ, հեռացել են նրանք, ովքեր կարող էին լավագույն դպրոց ստեղծել կադրերի պատրաստման համար: Տոնական միջոցառումների ժամանակ, բնականաբար, այս ամենի մասին չի խոսվում: Այս ամենի մասին գրեթե չի խոսվում նաև քաղաքաշինության նախարարության խորհրդակցություններում: Մինչդեռ մենք կանգնած ենք մի խնդրի առջև, երբ կարող ենք առաջիկա տասնամյակում արդեն մասնագետներ կանչել այլ երկրներից...

- Մենք ունենք 10 սենյակ, որտեղ ապահով պայմաններում ապաստանում և սննդամթերքով ապահովվում են միայնակ մայրեր` իրենց նորածինների հետ և հղի կանայք,- կարդում ենք հայ-ամերիկյան կազմակերպության մասին: