ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ


 

Ըստ մեզ հասած տեղեկությունների, չի բացառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո որոշ վերադասավորումներ լինեն նախարարությունների հայեցողական պաշտոններում: «Օրինաց երկիր» կուսակցությունը խոշոր համայնքներում զերծ է մնացել համայնքապետի թեկնածու առաջադրելու գայթակղությունից` այսպիսով հաստատելով մեր այն տեղեկությունները, որ ՕԵԿ-ին խոստացել են ինչպես նոր փոխնախարարների, այնպես էլ փոխմարզպետների պաշտոններ:

Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հաստատեց, որ արդեն, չնայած արձակուրդային ժամանակին, ՕԵԿ-ում նոր քննարկումներ են ընթանում, նորից ոմանք հույսեր են փայփայում` ակնկալելով նոր պաշտոններ: ՕԵԿ-ը մեծ ցանկություն ունի զբաղեցնել նաև սպորտի և երիտասարդության փոխնախարար Սամվել Խաչատրյանի պաշտոնը, որը, հավանաբար, առաջիկայում թափուր կդառնա: Իսկ «Բարգավաճ Հայաստանում» քննարկվում է մի շարք համայնքներում ՏԻՄ կառավարումն ամբողջապես ստանձնելու հարցը: