Զարթուցիչը չի՞ արթնացնում


Առավոտ կանուխ առանց զարթուցիչի արթնանալ չկարողացողները լավ գիտեն, թե որքան անդիմադրելի է քնելու ցանկությունը: Քիչ չեն դեպքերը, երբ քնածը զայրացած խփում է զարթուցիչի «գլխին» ու անջատում է այն, որ չխանգարի քնելը. հետո արդեն ուշացած արթնանալով` իր գլուխն է «ծեծում»…

Հնարամիտ ինժեներ-գյուտարար Քոլին Ֆուրզեն ժամանակին արթնանալ չկարողացողների համար ուրիշ սարք է ստեղծել. մահճակալ, որն իրեն «հանձնարարված» ժամին այնքան հիմնավոր է քնահարամ անում, որ դիմադրելն անկարելի է:

Ձեր իսկ նշած ժամին մահճակալը նախ արձակում է ավտոմեքենայի սուլոցներ և զանգերի ղողանջ: Այնուհետև, «հավաստանալու» համար, որ արթնացել եք, այն վայր է նետում իր վրա պառկածին:

Մարդկային մտքի թռիչքն առանձնակի հարմարություններ չի պահանջում: Ինքնատիպ այս զարթուցիչը նորարարը հավաքել է իր իսկ ավտոտնակում: (bugΖgΖ.ru):