«Երկաթյա Նինոն»


«Վրացական Յուշչենկոն էլ իր Տիմոշենկոն ունի»` սրամտում են ռուսական աղբյուրները£ Ռուսաստանի հետ պատերազմում Վրաստանի պարտությունը սասանեց Սահակաշվիլու դիրքերը` իր իսկ երկրի ներսում£ Դեռևս օգոստոսին նրանց պատասխանատվության կանչելու պահանջ ներկայացրին ոչ միայն ընդդիմադիր քաղգործիչները, այլև երբեմնի զինակիցները£ Պատերազմից անմիջապես հետո Վրաստանի քաղաքական վերնախավն աչքի ընկավ աննախադեպ միասնականությամբ£ Երբեմնի անհաշտ հակառակորդներ ընդդիմութ յունն ու իշխանությունը հրովարտակ ստորագրեցին` հանուն «պետականության պահպանման»£ Իհարկե, դրա ներքոստորագրյալների թվում շատ չէին ընդդիմադիրները, բայց նրանք երկրի նախագահի դեմ ակտիվ գործողություններ էլ չէին ծավալում£ Սահակաշվիլուն ժողովրդական սատարումը նույնպես աննախադեպ էր£ Սակայն ընդամենը մեկ ամիս անց վրա հասավ «սթափեցումը»£ Ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին ռուսական լրատվամիջոցներին ասել է. - Մենք գտնում ենք, որ Սահակաշվիլին կոպտագույն սխալներ է թույլ տվել երկրի կառավարման գործում և այն հասցրել աղետի£ Անջատողականների տարածքների հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելն անթույլատրելի էր£ Ռուսաստանի հետ պատերազմն իսկական անմտություն էր£ Անհրաժեշտ էր աշխարհին խաղաղ միջոցներով ցույց տալ Ռուսաստանի հարձակողական մտադրությունները, և Մոսկվային թույլ չտալ հարձակվել. չէ՞ որ դեռևս այս տարվա գարնանը Կրեմլը բացահայտորեն զինում էր Աբխազիային ու Հարավօսիային£ Լեյբորիստական, «Նոր աջեր» կուսակցությունները, ինչպես նաև «Վրաստանի միացյալ ընդդիմություն» դաշինքը նույնպես քննադատել են գործող վարչակարգը£ Իր ծանրակշիռ խոսքն է ասել և «վարդերի հեղափոխության առաջնորդուհի» Նինո Բուրջանաձեն£ Թերևս կանացի իր բնազդով կանխազգալով Սահակշվիլիի տապալումը` նա դեռ մայիս ամսին խզեց կապերը վերջինիս թիմի հետ և հեռացավ գործող իշխանությունից£ Եվ հիմա պահանջում է ռուսաստանի հետ պատերազմի անկախ հետաքննություն£ ¬ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի սկզբում,¬ հայտարարել է «վրացական քաղաքականության երկաթյա լեդին»£¬ Հայտնի չէ, թե արդյո՞ք դա ընդամենը պատասխան էր ռուսաստանյան սարդանքներին£ Եթե երկիրն այսպիսի ողբերգություն է ապրել, ապա մարդիկ իրավունք ունեն ճշմարտությունն իմանալ£ Նա արդեն հայտարարել է սեփական կուսակցությունն ստեղծելու մասին և չի թաքցրել, որ այն Սահակաշվիլիի մրցակիցն է լինելու£ Օգոստոսի վերջին ԱՄՆ նրա այցից հետո, բոլորը միաբերան խոսում են, որ հենց Նինո Բուրջանաձեն էլ փոխարինելու է Սահակաշվիլուն. Վաշինգտոնի բարեմաղթությամբ, իհարկե£ Ի դեպ, վրացական «Տիմոշենկոն» վերջին 1 ամսում երկու անգամ հասցրել է «հարսնատեսի» մեկնել Նահանգներ, ուր հանդիպել է նաև փոխնախագահի թեկնածու Բայդենի հետ£ Արդ, Վրաստանի գործող նախագահի ամենաուժեղ հակառակորդ Բուրջանաձեն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրաստիճան կարևոր են իր երկրի համար. ¬ Մենք հարևաններ ենք և չենք կարող 50 տարի սպասել նոր մերձեցման£ Այսուհանդերձ, նա շարունակում է պնդել, թե հստակ ապացույցներ կան, որ Ռուսաստանի բանակը մտադրվել էր հասնել մինչև Թբիլիսի£ Իսկ Արևմուտքից ակնկալում է ինչ¬որ պատժամիջոցներ` Ռուսաստանի դեմ. դիցուք` ազատ առևտրի և պարզեցված կարգով մուտքի թույլտվության սահմանափակում£ Ինչ վերաբերում է ընդդիմությանը` նրա առաջնահերթ ծրագիրը խորհրդարանում մեծամասնություն կազմելն է£ - Մենք հանդես ենք գալիս գարնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով,¬ ասել է Դ. Ուսուպաշվիլին£¬ Դա թույլ կտա ամրացնել իշխանության օրենսդիր թևը, և վերին պալատում կթուլացնի իշխող կուսակցության ներկայությունը£