ՊԱՐԶՎՈՒՄ Է


Ժնևյան համաձայնագիրը` թիրախ Ռազմական հանցագործները Անկախ լրատվամիջոցները փորձում են փոքրիշատե անկողմնակալ մեկնաբանություններով ներկայացնել վրաց¬ռուսական ռազմական բախման բուն մեղավորներին£ Եվ բոլոր դեպքերում կարևորվում է, թե ո՞վ սկսեց պատերազմը£ 1992¬ից Վրաստանում չեն դադարել ընդհարումները, փոխհրաձգություններն ու սադրանքները£ Այդ ամենը, սակայն, պատերազմ չի անվանվել£ Բայց ահա 2008¬ի օգոստոսի 8¬ին Ցխինվալիում կրակոցներն սկսել են ոչ թե ինչ¬որ «անհայտ անձինք», այլ` պետությունը, այն էլ` զանգվածային ոչնչացման զենքերով ու ի°ր տարածքներում£ Չէ՞ որ Վրաստանը մինչ օգոստոսի 8¬ը և այսօր էլ Հարավային Օսիան համարում է իր տարածքը. ասել է թե` «Գրադ»¬ի կրակահերթեր ուղղելով Ցխինվալիի վրա, նա ռազմական հանցագործություն է կատարել£ Ժնևյան համաձայնագրի (որը ստորագրել է նաև Վրաստանը) Լրացուցիչ Արձանագրությունը վերաբերում է «միջազգային բնույթի զինված բախումների զոհերի պաշտպանությանը» և դրա գլխավոր պահանջն, ասես, հենց Վրաստանի կառավարության ու Հարավօսական հակակառավարական զինուժերի բախման նկարագիրը լինի£ Իրար չհանդուրժող այդ երկու ուժերը, ծայրահեղ դեպքում, թող կրակեին միմյանց վրա, որքան փամփուշտները կբավարարեր£ Սակայն նրանց բախումների տարածքում քաղաքացիական անմեղ ու անպաշտպան մնացած բնակչություն կար, որը չպետք է զոհաբերվեր` հանուն ինչ¬որ սահմանադրական կարգավորման£ Ի դեպ, Ժնևյան համաձայնագրի բաժիններից մեկն այդպես էլ վերնագրված է` «Քաղաքացիական անձինք և քաղաքացիական բնակչությունը»£ Հոդված 50¬ի պահանջով` եթե խաղաղ բնակիչների շարքում նույնիսկ հակառակորդ կողմի ազատամարտիկներ կան, չի կարելի բնակչության հետ վարվել այնպես, ինչպես զինված թշնամու հետ£ Խաղաղ բնակիչները մնում են օրենքի պաշտպանության ներքո£ Հոդված 51¬ի պահանջով` «Քաղաքացիական բնակչությունը, ինչպես նաև առանձին քաղաքացիական անձինք չպետք է դառնան հարձակումների օբյեկտ£ Անտարանջատ բնույթի հարձակումները, որոնց ընթացքում որպես միասնական ռազմական օբյեկտ են համարվում միմյանցից բացահայտորեն պաշտպանված ու իրարից տարբերվող մի շարք զինվորական օբյեկտներ, որոնք տեղակայված են քաղաքում, գյուղում կամ այն շրջանում, ուր կենտրոնացված են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական կառույցներ. այն հարձակումները, որոնք ենթադրում են քաղաքացիական բնակչության կյանքերի կորուստներ, քաղաքացիական անձանց վերքեր ստանալը և քաղաքացիական կառույցների վնասները… Հենց սա էլ կատարվել է£ Իհարկե, նույնը կարելի է ասել (և ասում էլ են) և Չեչնիայում ռուսների գործողությունների մասին£ Սակայն հիմա արդեն կարևորը դասեր քաղելն է և պատասխանատվութ յունից խուսափել չկարողանալը£ Ամենավտանգավոր ախտը հանցագործին արդարացնելը կամ անպատիժ թողնելն է£ Այդ ախտը տենդի պես կարող է ուրիշներին էլ համակել£