Գոնե զբոսաշրջիկներից ամաչենք


Զբոսաշրջությունը պետության եկամտի աղբյուր լինելուց բացի նաև քաղաքակրթության չափորոշիչն է. եկվորին պատշաճ կերպով ընդունելու համար` տվյալ երկրի հասարակությունն էլ պետք է զարգացած լինի£ Հայաստանում նկատելի է զբոսաշրջությունը զարգացնելու միտումը, սակայն համակարգն իր ներկա վիճակով հազիվ թե որևէ մրցակցութան դիմանա£ Առավել ևս, որ զբոսաշրջիկները ստիպված են լինում բախվել տեղացիներիս համար արդեն սովորական դարձած կենցաղային, տրանսպորտային և առօրեական մյուս «խոչուխութերին»£ Դիցուք, աղբահանություն կոչվող «մանրուքը», որը չկարևորելու հետևանքով, հատկապես, մայրաքաղաքիս կենտրոնը երբեմն լքված մի գյուղաքաղաք է հիշեցնում£ Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերն այցելելուց հետո, արտերկրացին Երևանի փողոցներում կարող է հայտնվել այնպիսի գարշահոտ, աղտեղի հատվածում, որ դժվար թե մեկ անգամ էլ կամենա մեր երկիր գալ£ Վանող է նաև սպասարկման կուլտուրան£ Սննդօբյեկտներում երբեմն պատվեր ընդունելու համար մատուցողը մոտենում է 10-20 րոպե ուշացումով, դրանից ավելի երկար էլ հաճախ սպասեցնում են` պատվիրած սնունդը մատուցելու համար£ Դե, իսկ սննդացուցակում նշված տեսականին հաճախ մոռացված է նույնիսկ տվյալ ուտելավայրի աշխատակիցների կողմից£ Էլ չասենք` կիսամաքուր սպասքի մասին£ Մատուցողներից ոմանց համար էլ մասնագիտական առաջնահերթ խնդիրը թեյավճարն է. պատվերը մատուցելուց հետո մոռանում են իրենց հյուրերին, մինչդեռ սեղանը սպասարկման կարիք էլի ունի. օրինակ` դատարկ շշեր, ծխախոտի քնթուկներով լցված մոխրաման և այլն£ Առհասարակ սպասարկման ոլորտի որոշ ներկայացուցիչներ իրենց գործունեությունը չեն պատկերացնում առանց խաբեության, ինչի վառ ապացույցը առժամանակ առաջ հեռուստատեսությամբ օտարերկրյա մի դեսպանատան աշխատակցի ասածն էր. «Մենք տեսանք, թե ինչպես են հայերը մարդկանց խաբելուց հաճույք ստանում»£ Հետաքրքիր է, թե զբոսաշրջության գերատեսչությունը արդյոք ունի՞ հստակ պատասխանատվություն ու պարտավորություններ շրջագայողների հանդեպ£ Պե°տք է որ ունենա, եթե նույնիսկ այդպիսիք ամրագրված չեն օրենքում£ Տուրօպերատորներն էլ պետք է պատասխանատու լինեն գերատեսչության առջև, որպեսզի պատահական մարդիկ նմանատիպ գործունեություն չծավալեն£ Արտերկրից հյուր եկած ազգականիդ մի կողմից շտապում ես մայրաքաղաքի նորակերտ Հյուսիսային պողոտան ցույց տալ, մյուս կողմից էլ խնդրում ես` նստացուցավոր ներին հատուկ ուշադրություն չդարձնել, մանավանդ` չլուսանկարել` հնարավոր աղմուկից խուսափելու և վերջիններիս կասկածամտությունը չհարուցելու համար (կարող էին ասել չէ՞, որ գաղտնի գործակալներ են` հատուկ ծառայություններից)£ Հետընտրական զարգացումների ազդեցությունը ոլորտի վրա այլ կերպ էլ է դրսևորվել£ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի իրազեկմամբ` մարտիմեկյան իրադարձություններից հետո` գրեթե մեկ ամիս Գերմանիայի, Ճապոնիայի, Հոլանդիայի արտգործնախարարություններն իրենց քաղաքացիներին հայտնել են, որ Հայաստանում նրանց անվտանգությունը չեն երաշխավորում£ Գուցե սա է՞լ է եղել հատուկ քաղաքականություն£ Ամեն դեպքում, դրությունը շտկելու անհրաժեշտությունը հետևողականություն է պահանջում£ Բարձիթողիության դեմ պայքարում հարկ է ուշադրություն դարձնել ամեն ինչին` սկսած հայատառ, հայեցի գովազդներից, մանրուք թվացող, բայց մեծ նշանակություն ունեցող ուղեցույցներից£ Եվ կարծում ենք` առաջիկայում ձևավորվելիք` Սփյուռքի նախարարության գործունեությունն էլ, անշուշտ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը սփյուռքահայեր են£ Իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ստանձնած բոլոր պաշտոններում քանիցս ապացուցել է` աշխատասիրությամբ ու հետևողականությամբ նպատակին հասնելն է իր գործելաոճը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ