ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ` ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՄԲ


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացնում է «Պաշտպանության ռազմավարական վերանայման և բարեփոխումների» ծրագրում օրենսդրական ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական համակարգում բարեփոխումների նպատակներն ու տրամաբանությունը ենթադրում է նաեւ ոլորտի օրենսդրության շարունակական վերանայում եւ կատարելագործում: Անհրաժեշտ է ապահովել պաշտպանության ոլորտում ծագող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման պատշաճ մակարդակ, որը համահունչ կլինի մեր երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումներին£ Գործող օրենսդրական ակտերը, որոնք ապահովել են հետխորհրդային շրջանի տարբեր ժամանակահատվածներում պաշտպանության բնագավառի զանազան խնդիրների լուծումը, այսօր, բնականաբար, լիարժեքորեն չեն արտացոլում բարեփոխումների որդեգրած նպատակներն ու հնարավորություն չեն ընձեռում դրանք կյանքի կոչել. ուստի, ժամանակի հրամայականով այդ ամենը կարիք ունեն հետեւողական կատարելագործման£ ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա ՆԱԶԱՐՅԱՆԸ կարևորում է Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների համատեքստում մշակված ՀՀ ռազմական դոկտրինը, որը 2007թ. դեկտեմբերի 25-ին հաստատվել է ՀՀ նախագահի հրամանագրով£ Դոկտրինն այն եզակի իրավական ակտն է, որն առաջին անգամ իրավական մակարդակով սահմանում է ռազմական անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը եւ համակցում այն ՀՀ պետական մարմինների` պետության ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությանը: Այն նախանշում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ու արդիականացման ուղղությունները` հասարակական կյանքի առանձին ոլորտների զարգացմանը համընթաց` ձեւավորելով ՀՀ պաշտպանական ռազմավարությունն ու ռազմական շինարարությունը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում£ Ռազմական դոկտրինի առանձնահատկությունը նաեւ այն է, որ ունի պաշտպանողական բնույթ եւ նպատակաուղղված է ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետեւողական պաշտպանությանը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաեւ փոխգործակցության ընդլայնման միջոցով ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը£ Փոխնախարարի հավաստմամբ` - Ռազմական դոկտրինի դրույթները ճկուն են, կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների ու մարտահրավերների բնույթի, ռազմական անվտանգության համակարգի շինարարության, զարգացման ու կիրառման պայմանների եւ ռազմական անվտանգության համակարգի ապահովման համար անհրաժեշտ այլ գործոնների փոփոխության դեպքում£ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ¥ներկայումս` Պաշտպանության նախարարի¤ գլխավորած հանձնաժողովի կողմից մշակվել եւ կառավարության հավանությամբ Ազգային ժողով է ներկայացվել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը£ Նախատեսվում է օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկել 2008թ. աշնանային նստաշրջանի ընթացքում£ - «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն ունի իր տրամաբանությամբ առանձնացող նոր կառուցվածք ու բովանդակություն եւ ընդգրկում է պաշտպանության ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների առավել համապարփակ համալիր£ Նշյալ օրենքի բարեփոխման հիմքում ընկած է զինված ուժերի ղեկավարման եւ կառավարման գործում ՀՀ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի դերի տարանջատման, ինչպես նաեւ պաշտպանության կազմակերպման գործում ՀՀ պետական մարմինների, այդ թվում` ՀՀ նախագահի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների եւ պարտականությունների հստակեցման անհրաժեշտությունը£ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով առավել հստակեցվել եւ համակարգվել են մի շարք հիմնարար հարցեր: Մասնավորապես` լուծում է տրվել պաշտպանության նպատակներով ՀՀ տարածքում օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումների տեղակայման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում ՀՀ տարածքից դուրս մեր զինված ուժերի կողմից խաղաղապահ գործունեության իրականացման եւ ռազմական գործողությունների մասնակցության խնդիրներին£ Հստակեցվել են զինված ուժերի կառուցվածքի վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ առաջին անգամ փորձ է արվել համալիր եղանակով սահմանել զինված ուժերի գործառույթները£ Սահմանվել են զինված ուժերի` քաղաքական հարցերում չեզոքության պահպանման եւ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու վերաբերյալ դրույթներ£ Սահմանվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորութ յունները` սահմանագծելով նշված երկու մարմինների լիազորությունների շրջանակները,- ասում է Ա. Նազարյանը: Փոխնախարարն ընդգծում է, որ «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը պետք է ապահովի երկրի պաշտպանական համալիրի համապատասխանելիությունը ժողովրդավարական արժեքներին, հնարավորություն ընձեռի քաղաքացիական, պարտադիր զինվորական եւ պրոֆեսիոնալ անձնակազմերի գործունեության արդյունավետ համադրման համար, ապահովի կառավարության ընդգրկվածությունը ռազմական քաղաքականության մշակման գործում, տարանջատման միջոցով սահմանի զինված ուժերի ղեկավարման եւ կառավարման առավել արդյունավետ եղանակները, ապահովի պաշտպանական պլանավորման թափանցիկությունը, հնարավորություններ ընձեռի պաշտպանական բարեփոխումների իրականացման համար£ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում 2008թ. ընթացքում պետք է ներդրվի քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտը£ - «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի ներդրման, կազմակերպման եւ ղեկավարման հետ կապված հարաբերությունները£ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի ներդրման նպատակն է նախարարության համակարգում կանոնակարգել եւ արդյունավետ դարձնել ոչ զինվորական բնույթի խնդիրների համար պատասխանատու մասնագետների ծառայության կազմակերպումը, ապահովել անհրաժեշտ ոչ զինվորական լավագույն մասնագետների ներհոսքը համակարգ, կիրառել քաղաքացիական վերահսկողության որոշ մեխանիզմներ, ինչպես նաեւ նպաստել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կառավարման ոլորտի թափանցիկության ապահովմանը£ Օրենքում սահմանվել են քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները, պաշտոնների դասակարգումը, պաշտոններում նշանակումներ կատարելու կարգը, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված այլ հարաբերություններ,- ասում է Ա. Նազարյանը: Ի դեպ, Պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման հետ կապված Ազգային ժողովի կողմից ընդունվել է նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` համակարգի քաղաքացիական ծառայողները ճանաչվում են զինծառայողներին հավասարեցված անձինք` օգտվելով օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության ոլորտի մի շարք իրավունքներից եւ երաշխիքներից£ Իսկ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության նոր կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան իրավական ակտի նախագիծը£ - Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշված օրենքի նախագծով նախատեսված լրացմամբ` ՀՀ նախագահին, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, լիազորություն կվերապահվի սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության պետական կառավարչական հիմնարկի ստեղծման ու իրավական վիճակի առանձնահատկությունները, որն իր հերթին հնարավորություն կընձեռի ապահովել նախարարության գործունեության առավել ճկուն մեխանիզմ£ Նախատեսվում է օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2008թ. աշնանային նստաշրջանում£ Այդ օրենքի ընդունումից հետո կպատրաստվի ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին իրավական ակտի նախագիծը£ Արդեն հստակեցվել են քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկերը, որոնք համապատասխանաբար կներկայացվեն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ պաշտպանության նախարարության հաստատմանը£ Պաշտպանական ոլորտի բարեփոխումների ընթացքում առաջնահերթ վերանայման անհրաժեշտություն ունեն «Զինապարտության մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին», «Զինվորական ծառայության անցնելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքները», ԶՈՒ կարգապահական կանոնադրությունը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը, ՀՀ ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը,- եզրափակում է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ