Զգուշանալ ռուսական եկեղեցուց


Ամերիկայի երբեմնի նախագահ Բիլ Քլինթոնը ողջունել է Թուրքիային` «եկեղեցին պետությունից անջատելու հաջող գործընթացի համար, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց կրոնական համոզմունքները»: Գերմանիայի էքս կանցլեր Գերհարդ Շրեդերն էլ եվրամիությանը կոչ է արել պահել խոստումը և Թուրքիային ընդգրկել ԵՄ: Հղում կատարելով թուրքական Hurriyet-ին NEWS.am-ը տեղեկացրել է, որ ընկերություններից մեկի կոնֆերանսում Քլինթոնն ու Շրեդերը Թուրքիային սատարող ելույթներ են ունեցել: Սակայն Թուրքիայում մեծ հռչակ վայելող Քլինթոնը բացասական է արտահայտվել «Խալկի» միջազգային սեմինարիայի փակման առնչությամբ: - Դուք պետք է խորհեք. ինչո՞ւ է կրճատվում ուղղափառների քանակն այն դեպքում, երբ ազգաբնակչությունն աճում է: Դուք կարծում եք ավելի լա՞վ կլինի, եթե ուղղափառ համայնքի անդամներն ընկնեն Ռուսաստանի եկեղեցու ազդեցության տակ,- ասել է նա` հիշեցնելով, որ ինքը ջերմ կողմնակիցն է, որպեսզի Թուրքիան ընդգրկվի ԵՄ-ում: Գերհարդ Շրեդերն էլ ափսոսանք է հայտնել, որ ԵՄ-ն չի գնահատում Թուրքիայի դերակատարումը` տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում: - Թուրքիայի անդամակցությունը նշանակալի օգուտ կբերի Եվրոպային,- նշել է նա` ընդգծելով Թուրքիայի դերակատարումը հատկապես էներգետիկ անվտանգութ յան ոլորտում: