Սրբագրումներ պատերազմի օրենքներում


Իսրայելը մտադիր է փոփոխություններ մտցնել պատերազմի միջազգային օրենքներում ու ավանդույթներում: Նպատակը` որպեսզի հնարավորություն ապահովվի ահաբեկչությանն արդյունավետորեն հակազդել` առանց իրավաբանական հետևանքների. ինչով հղի էին Գազայի հատվածում ձմեռային գործողությունները: Այս որոշումը հաստատել է ռազմա-քաղաքական կառույցը, որը քննարկել է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված` Ռիչարդ Գոլդսթոունի առաքելության եզրակացություններն ու հանձնարարականները: Գոլդսթոունի զեկույցը պաղեստինցի մարտիկների հետ մեկտեղ ռազմական հանցագործությունների մեջ քննադատել է նաև Իսրայելին` 2008 թ. դեկտեմբեր-2009 թ. հունվարին Գազայում տեղի ունեցած զինված բախման առիթով: - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն համապատասխան նախարարությունների իրավասու կառույցներին հանձնարարել է ուսումնասիրել միջազգային նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը` պատերազմական օրենքները փոփոխելու և այդ կերպ ամբողջ աշխարհում ահաբեկչության ծավալմանն հակազդելու ուղղութ յամբ,- ասված է ռազմա-քաղաքական կաբինետի պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի սկզբանե Իսրայելը հրաժարվել է համագործակցել Գոլդսթոունի առաքելության հետ, այնուհետև հերքել էր վերջինիս զեկուցը, որն ընդունել է ՄԱԿ-ի` Մարդու իրավունք ների խորհուրդը: Երկվությո՞ւն, թե՞ անորոշություն ԱՄՆ-ը մտադիր չէ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներում: Բնականաբար` չի էլ քննարկվում Վրաստանում ռազմական հենակետեր տեղակայելու հեռանկարը. այս մասին Թբիլիսիում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի օգնական Ալ. Վերշբոուն (տեղեկացրել է Reuters-ը): Մինչ այս Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է արտահայտել Չեխիայում ու Լեհաստանում ՀՀՊ տարրեր տեղադրելու և Վրաստանն ու Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքում ընդգրկելու կապակցությամբ: Սեպտեմբերին ամերիկյան նոր վարչակարգն հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀՊ կառույցներն ընդարձակել: Սակայն ռուսաստանյան լրատվական գործակալությունները հրապարակեցին ԱՄՆ-ում Ուկարինայի դեսպան Օլեգ Շամշուրի հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Կիևի հետ բանակցությունների` Ուկրաինայում ռադիոտեղորոշիչներ տեղակայելու վերաբերյալ: Հերքելով այս տեղեկատվությունը, Վերշբոուն ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ է բանակցում` Եվրոպայում անվտանգության համակարգերի շրջանակներում համագործակցության շուրջ: Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ծրագրեր չեն հասունացել` Վրաստանում ռազմաբազաներ տեղադրելու ուղղությամբ: Ռազմական ոլորտում Վրաստան-Ամերիկա հարաբերությունները սահմանափակվում են այդ բնագավառում օգնության և բարեփոխումների աջակցությանը նախապատրաստվելու շրջանակներում: Իսկ Եվրոպայում անվտանգության նոր մարտավարությունը քննարկվում է միայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների միջև: Ի դեպ` ոչ շատ առաջ նույն Վերշբոուն հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կօգնի նրան` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվել: