15 խորհուրդ կնոջը


Մարդ արարածը խորհուրդներ չի սիրում. մանավանդ, երբ դրանք իր որոշ սովորութներից հրաժարվելուն, վերաբերմունքը փոխելուն, պահվածքը վերափոխելուն են վերաբերում: Մինչդեռ հաճախ է պատահում, երբ կինը չի կարողանում հասկանալ, թե ընտանեկան հարաբերություններն ինչո՞ւ հարթ չեն դասավորվում: Խելամիտ կինը դրա թիվ 1 պատճառը պետք է փորձի իր պահվածքում որոնել: 1. Հնարավորինս հազվադեպ ցուցադրիր ամուսնուդ քո արցունքները, մազակալած թևատակերը և ուժեղ կամքը: 2. Մի շտապի ասել, թե քո կողքի տղամարդը քոնն է` քանի դեռ միասին չեք հաղթահարել կենցաղային այնպիսի բարդույթներ, ինչպիսիք ընտանեկան բյուջեն մի կերպ բավարարեցնելն է, քանի դեռ դժվարություններից համատեղ հաղթանակ չեք տոնել, ու քանի դեռ ուրիշների հաջողությունների համար ձեզ նսեմացած չեք զգացել: 3. Հույս մի տածիր, թե ամուսինդ պարտավոր է լուծել այն հարցերը, որոնք քեզ համար անլուծելի են: Ավելի լավ է` ինքդ նրա հետ փորձես հաղթահարել բոլոր դժվարութ յունները և անհաջողության դեպքում քեզ հավասարաչափ մեղավոր կամ անուժ համարես: 4. Դու պետք է գոնե մեկ փառավոր խորտիկ ունենաս: Ոչ թե ամուսնուդ շատ սիրած այն համեղ ուտեստը, որը հաճախ ես պատրաստում, այլ այն ուտելիքը, որի հետ ջերմ հուշեր են կապված և որը չի դարձել ձեր ընտանեկան կերակրացանկի մասնիկը: 5. Որքան էլ ծանր ու հոգնեցնող է եղել աշխատանքային օրը, ամուսնու կողքին անտարբեր, անտրամադիր և ուժասպառ մի´ նստիր: 6. Մի զլացիր փաղաքշել բազմոցին հանգստացող ամուսնուն: 7. Ինչ¬որ բան պատմելուց կամ պահանջելուց առաջ փորձիր պատկերացնել, թե ինչ կարտահայտի ամուսնուդ հայացքը` դա լսելուց հետո: 8. Նրա ընկերների ու ղեկավարների ներկայությամբ մի´ փորձիր ամուսնուցդ ավելի խելացի երևալ. քո տղամարդուն իր շրջապատում նսեմացնելը կհեղինակազրկի նրան և կհարուցի նրա դժգոհությունը, որը կարող է ոխ դառնալ: Նրա շրջապատում պարզապես ձգտիր լավ տեսք ունենալ: 9. Նրա թափթփած իրերն ու հագուստները հավաքելիս պետք չէ քրթմնջալ ու բողոքել, թե ինքդ էլ աշխատում ես և քեզանով զբաղվելու ժամանակ չես գտնում: 10. Եթե ամուսինդ մտածված ինչ¬որ քայլ է կատարել, կարելի է նաև լռել. մանավանդ, երբ հանդիմանանքն այլևս կատարվածը չի փոխի: Խոսքն, իհարկե, ստոր արարքի մասին չէ, որը լռությամբ հանդուրժել, իհարկե, չի կարելի: 11. Երբեք զարմանք մի արտահայտիր, եթե նա առանց հատուկ առիթի` տուն է գալիս բարձր տրամադրությամբ, ծաղիկներ կամ այլ նվեր է քեզ բերում: Զարմանքդ նրան կհուշի, որ նման վերաբերմունքը պետք է անպայման պատճառ ունենա: 12. Եթե ձեր ընտանեկան բյուջեն ու նրա վաստակածը թույլ չեն տալիս շռայլ լինել, ամուսնուդ ներկայությամբ մի գովաբանիր ունևոր տղամարդկանց. ինչո՞ւ վիրավորել նրա ինքնասիրությունը: 13. Երբեք անուշադրության մի մատնիր բնակարանի մաքրությունը, սպիտակեղենի թարմությունը: Եվ, իհարկե, ինքդ միշտ կոկիկ եղիր` նույնիսկ լվացք անելիս կամ ճաշ պատրաստելիս: 14. Հատկապես երկու արտահայտություն պարզապես հակացուցվում են. «Դու անհաջողակ ես», «Ես ավելի լավին կարող էի ընտրել»: Եթե նույնիսկ դա ճիշտ է, ուրեմն ինչո՞ւ ես նրա կողքին: 15. «Ժամանակ չունեմ», «Հավես չունեմ» արտահայտություններով երբեք մի մերժիր, երբ նա քեզ ինչ¬որ տեղ է հրավիրում. թեկուզ` զբոսնելու: