«Կբուժեմ ինքս»


Բելգորոդի մարզ կատարած իր աշխատանքային շրջագայության ընթացքում ՌԴ վարչապետ, երկրի նախկին և ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է տեղամասային հիվանդանոց: Ատամնաբույժի բուժասենյակում նա մարզպետ Եվգենի Սավչենկոյին խնդրել է զբաղեցնել բուժվողի տեղը, իսկ ինքը ձեռքն է առել ատամի հորատիչը: Հետո նրբանկատորեն «սպառնացել» է` - Նստեք խնդրեմ: Եթե դուք չփոխեք սարքավորումները` ես կգամ Ձեզ մոտ և այս ապարատով այստեղ ամեն ինչ կբուժեմ ինքս: