ՄՆԱՑԵԼ ԵՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ


Շիրակի մարզում ժամանակավոր կացարաններում ապրող 300-ից ավելի ընտանիքներ հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում` այս օրերին չունենալով վառելիք: Մարզում սնդիկի սյունն իջնում է մինչև մինուս 20, իսկ ձմռանն անպատրաստ անօթևանները չէին սպասում, որ այսքան շուտ կգա ցրտաշունչ ձմեռը, որն աննախադեպ է տարածքի պատմության մեջ: Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուներն անզոր` իրենց թևերն են տարածում, քանի որ նրանք ևս չունեն այն համապատասխան միջոցները, որոնցով հնարավոր կլինի մարդկանց փրկել ցրտահարությունից: Ինչպես մեզ տեղեկացրեցին քաղաքապետարանից` արտակարգ իրավիճակի առթիվ խորհրդակցություն է հրավիրվել և սկսել են ֆինանսական միջոցներ հայթայթել...