ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԴԵՄ ԵՆ


Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները` արդեն իսկ որոշ լրատվամիջոցներ սկսել են պայքար ծավալել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դեմ` այժմ էլ լուրեր տարածելով, թե նա է եղել մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպման պատասխանատուն: Ուշագրավն այն է, որ ողջ նախաքննության ընթացքում չի տրվել Հովիկ Աբրահամյանի անունը, նրա մասին չեն խոսել նաև մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Երբևէ չի քննարկվել այն հարցը, թե անձամբ Աբրահամյանն է հրահանգել կրակ բացել ցուցարարների դեմ... Ուրեմն, ի՞նչ է ստացվում, պատվիրված բացահայտումների՞ հետ գործ ունենք, թե՞ կան ուժեր, ովքեր տիրապետելով իրական տեղեկատվության` այժմ կամենում են ամեն ինչ անել, որպեսզի ԱԺ նախկին նախագահը չղեկավարի նաև ՀՀԿ նախընտրական շտաբը...