ՁԵՌՔԸ ՁԵՌՔ ՉԼՎԱՑ


Հավանական է, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունն առաջիկայում վերսկսվելիք պաշտոնանկությունների շարքում առաջիններից մեկը հիշատակվի: Կիրակի օրը Իջևանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, ինչպես հայտնի է, մարզպետի հովանավորյալ գործող քաղաքապետը ջախջախիչ պարտութ յուն է կրել: Ասում են, թե Վ. Ներսիսյանի ձախողումը լրջորեն մտորելու տեղիք է տվել` պարզ դարձնելով, որ հին ու երկարակյաց համարվող կադրերը քաղաքականապաս ուժասպառ են (գուցե ընդհանրապես հասունացած չեն էլ եղե՞լ), և առաջիկա համապետական ընտրություններում նրանց հետ լուրջ հույսեր կապել այլևս չարժե: Ի դեպ, Ա. Ղուլարյանն ու Վ. Ներսիսյանը վաղեմի թշնամիներ են, սակայն նոյեմբերի 13¬ի քվեարկությունից առաջ նրանք հաշտվել էին: