Մաֆիստ եղբոր «գողական» քույրը


Սիցիլիայի խոշորագույն Պալերմո քաղաքում կազմակերպված ոստիկանական շուրջկալի արդյունքում ձերբակալվել է հռչակավոր «Կոզա Նոստրա» մաֆիստական կլանի ղեկավար Մաթեո Մեսինա Դենարոյի քույրը` Պատրիցիան (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը):

Մաթեոյի 30 ուրիշ հանցակիցների հետ, Պատրիցիայից բացի ճաղերի ետևում են հայտնվել նաև «կնքահոր» զարմիկ Ֆրանչեսկո Գութադաորոն և ոչ հարազատ երեք եղբայրները:

Նաև «Սատանի ճուտ» մականունով հայտնի Մաթեո Դենարոն Իտալիայի ամենավտանգավոր մաֆիստներից է: «Ֆորբս» հանդեսի տվյալներով նա 6-րդն է` աշխարհում հետախուզվող 10 ամենածանր հանցագործներից: Նրան ցմահ բանտարկության էին դատապարտել` 1993 թ. Հռոմում, Միլանում և Ֆլորենցիայում ահաբեկչություններ կազմակերպելու համար: Սակայն առ այսօր նա փախուստի մեջ է:

Ինքը հաջողությամբ խուսանավում է, բայց իր ուղին բռնած ազգականներին ու մտերիմներին միշտ չէ, որ հաջողվում է ճողոպրել: 2010-ին ոստիկանական խոշորամասշտաբ «Գոլեմ-3» գործողության ընթացքում ձերբակալվել էին Մաթեոյի ևս 19 մերձավորներ. նրանց թվում և եղբայրը` Սալվատորեն:

Հիշեցնենք, որ Իտալիայի ու հատկապես տեղի իրավապահների համար կատարյալ պատուհաս են դարձել 5 հիմնական մաֆիստական միավորումները. «Կոզա Նոստրա»-ն` Սիցիլիայում, «Նդրանգետա»-ն` Կալաբրիայում, «Կամորա»-ն` Նեապոլում ու դրա մերձակայքում, «Սակրա կորոնա ունիտա»-ն` Սարդինիայում և «Մաֆիա» քրեական կազմակերպությունը` Ապուլիա մարզում: