Մոլորակի ամենացուրտ վայրը


Ծանոթանում ես այս ու նման փաստերին, և հայաստանյան ցուրտ ձմեռը քեզ տաք գարուն է թվում:

Օդի նվազագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ է արձանագրվել Անտարկտիդայում` -91,20C: Այդ պայմաններում մարդու աչքերն ու թոքերը կարող են ցրտահարվել մի երկու րոպեում (նշել է The DΖily MΖil-ը): Բացահայտումը կատարել են ամերիկյան գիտնականները` օգտագործելով արբանյակներ և ժամանակակից այլ մեթոդներ` Արկտիկայում օդի ջերմաստիճանը չափելու համար:

Ինչպես պարզվել է` Երկրի վրա սառնամանիքի բևեռը գտնվում է 3779 մ բարձրության` Ֆուձի սառցե գմբեթի վրա: -91,20C-ը 13 աստիճանով ցածր է այն ջերմաստի ճանից, որի դեպքում ածխաթթու գազը փոխակերպվում է չոր սառույցի: Նախորդ ռեկորդը` -89,20C, գրանցվել էր 1983 թ., խորհրդային գիտնականների կողմից:

Ամերիկացի գիտնականները չեն բացառում, որ շատ ավելի ցուրտ վայրեր կան, որովհետև ռեկորդի համար հիմք է համարվել գմբեթի ամբողջական մակերեսի ջերմաստիճանը:

- Միանգամայն հավանական է, որ փոքր տեղամասերում ջերմաստիճանը նշանակալիորեն ցածր է,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը:

Հիշեցնենք, որ սառնամանիքի հյուսիսային բևեռը գտնվում է Յակուտիայի Օյմյակոն ավանի մերձակայքում: Այնտեղ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -72,20C: Նույն Օյմյակոնում այս տարի հունվարի միջին ջերմաստիճանը կազմել է -500C: