Ճապոնիան կարող է վերանալ Երկրի քարտեզից


Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանը չի դիմանա ուժեղ նոր երկրաշարժի

Ճապոնիան կարող է ջնջվել Երկրի քարտեզից, իսկ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափամերձ տարածքների բնակչությանը հարկ կլինի տարհանել. գրել է Huffington Post CΖnΖdΖ պարբերականը: Լրատվամիջոցի այս ահազանգն ինքնահնար չէ. թերթը վկայակոչել է կանադա-ճապոնական բնապահպան փորձագետների կանխատեսումը:

Դևիդ Սուձուկին մասնագիտորեն հիմնավորել է, որ Ֆուկուսիմայի ատոմակայանի ողբերգական վիճակը Ճապոնիային սպառնում է աննախադեպ աղետով: Իսկ առաջիկա 3 տարում Ռիխտերի սանդղակով 7 բալից բարձր ուժգնությամբ նոր երկրաշարժի հավանականությունը գնահատվում է 95 %:

Հետազոտողը մեղադրել է Ճապոնիայի կառավարությանը, որ նա հանիրավի նվազեցրել է ԱԷԿ-ի աղետի իրական մասշտաբները: Նա հանդիմանել է, որ հպարտ Ճապոնիան իզուր կամակորություն է անում` հրաժարվելով միջազգային օգնությունից` Ֆուկուսիմայի վիճակը բարվոքելու համար: