ԻՄ ԱՎԱՆԳԱՐԴԸ

ՄԻՇՏ ՄՆԱՑԵԼ Է ԱՆԴԱՎԱՃԱՆ


Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ

«Ավանգարդ»-ը հայ իրականության միակ ընդգծված ազգայնական ուղղվածության լրատվամիջոցն է, որն 90 տարիների ընթացքում համակարգված անդրադարձել է հայկական ազգային և ազգայնական գաղափարներին, ներքին և արտաքին քաղաքական ու հանրային խնդիրներին, ազգային և բարոյական արժեքային համակարգին, հայոց արիադավան հավատին, հայ մարդու տարաբնույթ մտածումներին:

90-ամյա պարբերաթերթը հայոց բազմահազարամյա ավանդույթներն է կրում և քարոզում: 90 երկար ու ձիգ տարիների ընթացքում «Ավանգարդ» պարբերաթերթը դարձել է մեր գոյության անբաժան ուղեկիցը:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր սիրելի «Ավանգարդը» թևակոխեց մշտադալար հասակ:

«Ավանգարդը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները, կիսել նրա ուրախությունն ու հաղթանակները և ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Թերթը այսօր էլ առանցքային դերակատարություն ունի մեր ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

Անցնելով երկար ճանապարհ` «Ավանգարդ»-ն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հայ մարդու կյանքում:

Թերթը ժամանակի առջև շատ է քննություն բռնել, բայց և միշտ անդավաճան մնացել իր սկզբունքներին ու որդեգրած արժեքներին:

Պարբերաթերթին մաղթում եմ անդադար կյանք և գործունեություն, իսկ խմբագրակազմին` ուժ և տոկունություն` այս նվիրական գործը սրբորեն շարունակելու համար: