Հումոր
JJ J
Տղամարդկանց հասունացման 3 փուլ. 1) Նրանք հավատում են Ձմեռ պապի գոյությանը: 2) Դադարում են հավատալ Ձմեռ պապին: 3) Իրենք են դառնում Ձմեռ պապ:
J J J
Հայտարարություն Ռուսաստանի մի քաղաքում.
- Սիրելի կանա´յք. բավական է Ձմեռ պապից տղամարդ խնդրեք: Նախկին սովետական հանրապետությունների կեսն արդեն Ռուսաստան է եկել:
J J J
«Գողական» օլիգարխի որդին այսպես է սկսում նամակը` Ձմեռ պապին.
- Սիրելի Ձմեռ պապ, եթե քո մաման թանկ է քեզ համար...
J J J
Երազկոտ փոքրիկը նամակ է ուղարկում Ձմեռ պապին.
- Խնդրում եմ, ինձ եղբայրիկ ուղարկիր:
Ձմեռ պապը պատասխանում է.
- Սիրով, փոքրիկս: Բայց նախ դու քո մայրիկին ուղարկիր ինձ մոտ:
J J J
Կնոջ հետ երկար վիճելուց տառապած` տղամարդն ասում է.
- Լավ, Նոր տարվա առթիվ համաձայն եմ. թող քո ասածը լինի:
Կինն ավելի է չարանում.
- Ուշ է, ես արդեն փոշմանել եմ:
J J J
Հունվարի 1-ի առավոտյան տղամարդն արթնանում է թաց անկողնում: Ամոթահար նայում է կնոջն ու կմկմում.
- Ներիր, ես...
- Լավ, հանգստացիր: Երեկ հետդ ձյունե կին էիր բերել, ու մինչև կեսգիշեր նայում ու հռհռում էի, թե ոնց էիր փորձում հետը սեռական հարաբերություն ունենալ...
J J J
- Սիրելիս, իսկ ի՞նչ ես ինձ նվիրելու Նոր տարուն,- հարցնում է կինը:
- Ինձ:
- Հա, բա ո˜նց. չէ՞ որ եկողը Ոչխարի ու Այծի տարի է:
J J J
Եթե մինչ հիմա դեռ չգիտեք ինչ նվիրել սիրելիին Նոր տարվա առթիվ, ուրեմն երկրից հեռանալու ծրագիր կազմելու ժամանակ դեռ ունեք: