2015-Ի ԹՎԱԳՈՒՇԱԿ


Գուշակություններին ապավինելն ընդհանրապես մոլորություն է: Բայց որպես տարեմուտի ժամանց, ներկայացնում ենք թվագուշակների կանխատեսումները: Ի՞նչ են նրանք խոստանում կամ ենթադրում գալիք տարում: Ծանոթանանք նրանց «խոստումներին», իսկ 2015-ի ընթացքում կհասցնենք եզրակացնել` արդյո՞ք ճիշտ էին նրանք, և արդյո՞ք արժե հետևել այսօրինակ կանխատեսումներին կամ հավատ ընծայել թվերին, որոնք, ասում են` իբր կառավարում (կամ կառավարելու) են աշխարհը:

2015-ը 8-ի տարին է (2+0+1+5=8): Նումերոլոգների հավաստմամբ այս թիվը անվերջության ու միաժամանակ` փոխկապակցվածության խորհրդանիշն է: Թվագուշակ ները բառերով 8-ը ձևակերպում են այսպես` «Ներիր, ու քեզ էլ կներեն», «Բարին գործիր, և ի պատասխան բարին կստանաս», «Չարը մի´ գործիր. այն կվերադառնա քեզ»:

8-ի կառավարիչ-մոլորակը ճակատագրական Սատուռնն է` խղճի և ենթագիտակցության տիրակալը: Շաբաթվա առավել կարևոր օրը շաբաթն է: Հաջողության կանոնը` նյութական բարեկեցության համար նախ հարկավոր է հոգևոր հասունացում: 8-ի ազդեցությունը հատկապես մեծ է ցանկացած ամսի 8-ին, 17-ին և 26-ին ծնվածների վրա: Իսկ եթե ծննդյան տարվա թվերի գումարը նույնպես 8 է, տվյալ անձը կդառնա ճակատագրի սիրելին:

Հիշեցնենք անձնական թվի հաշվարկը. ծննդյան օրվա, ամսի ու տարվա թվերի պարզ գումարին հավելվում է 8: Օրինակ, եթե ծնվել եք 1983 թ. սեպտեմբերի 18-ին (18.09.1983), ձեր անձի թիվը 2-ն է: Այսինքն, 1+8+0+9+1+9+8+3=39+8=3+9+8=20. 2+0=2:

1.Եթե քո թիվը 1-ն է, ուրեմն առջևում խոշոր փոփոխություններ են, կտրուկ շրջադարձեր և մեծագույն ակտիվություն: Զարմանալ պետք չէ. այնպես, ինչպես 1-ը թվաշարի մեկնարկն է այդպես էլ 2015-ը քեզ համար կազդարարի սկիզբը նոր իրադարձությունների, որոնք կնախասահմանեն կամ կկանխորոշեն հետագա 9 տարիները: Հատկապես հիմա դու կարող ես այնպիսի աշխատանք գտնել, որով կգոհանաս երկար ժամանակ. կարող ես հանդիպել քեզ երջանկացնող մարդուն. կարող ես այնպիսի արարք կատարել, որը կհիշես բազում տարիներ: Հաշվի առ սակայն, որ Այծի տարվա էներգետիկան այնքան հզոր է, որ հանկարծ կարող է քեզ ներքաշել նաև ոչ պիտանի ու ոչ օգտակար իրադարձությունների և գործերի հորձանուտ: Որպեսզի հաղթահարես հոսանքը և լող տաս քեզ անհրաժեշտ ուղղությամբ, ստիպված ես բոլոր ուժերդ ու ջանքերդ ներդնել ու «թիավարել»` ձգտելով հասնել նպատակիդ:

2.Ժամանակն է թեթևացած շունչ քաշել և թոթափել անցյալ տարվա լարվածությունն ու թարմանալ: Մի մտածիր սակայն, թե ամբողջ տարին կարող ես ձեռքերդ ծալած նստել: Առանց նյարդային պրկումների, հանդարտ, բայց առաջ ընթանալ` գոնե տրամաբանական ստորակետի հասցնելով սկսած ծրագրերդ: 2-ի համար տարին հաջողակ է` հատկապես սիրո բույն հյուսելու. հարսանիք, նորածին երեխա, հին բնակարանի նորոգում կամ նորի ձեռքբերում: Մի խոսքով, տարին երջանկաբեր է:

3.Թեթև, ընդհուպ մինչև անլուրջ ապրելու բուռն արարումի, ստեղծագործական մտքի անսանձ թռիչքի տարի է: Հենց այսպիսի ժամանակահատվածում են մարդիկ հարստանում այնպիսի նոր ծանոթություններով ու գաղափարներով, որոնք հետագայում իրենց կյանքում կարևոր դեր են խաղում: Եթե զգում ես, որ քեզ ձգում է ինչ-որ անձ, ինչ-որ աշխատանք կամ հետաքրքրություն, խոհեմաբար ուղղորդվիր այդ ուղղությամբ: Հավանաբար ճակատագիրն էլ ինչ-որ հուշում կկատարի` հաստատելով, որ մոտենում ես «ոսկե երակի»:

Չի բացառվում, որ կհանդիպես նրան, ով կդառնա քո իրական «կեսը»:

Անձնական հաջողություններիդ հոսքը կարող են խաթարել միայն քո իսկ դյուրագրգռությունն ու խանդը:

4.Եթե քո թիվը 4-ն է, ուրեմն առջևում այնպիսի ժամանակաշրջան է, երբ ամեն տեսակի իրադարձությունները, հանդիպումները, անակնկալներն ասես դուրս են թռչում կախարդական տուփից` սկզբում փոքր-ինչ վախեցնելով, իսկ հետո ներկայացնում են իրենց լուսավոր, զվարճալի կողմերով: Այնպես որ, նախապես պատրաստ եղիր անակնկալներին: Նախ վստահ, որ կկարողանաս հաղթահարել ճանապարհիդ ծագող բարդությունները: Քո գլխավոր հաղթաթղթերն են ինքնուրույնությունն ու համառութ յունը. դրանց օգնությամբ դու կարող ես նախանձելի արդյունքների հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ ֆինանսական հարցերում կամ անձնական կյանքում:

5.Առջևում հետաքրքրագույն հանդիպումների, գաղափարների և հաճելիորեն զարմանալի իրադարձությունների տարի է: Մասնագիտական և աշխատանքային առաջընթացի ճանապարհին ճիշտ կլինի խնդիրներին թեթև ու առողջ հումորով վերաբերվել: Գալիք 2015-ին գործնական ռիսկերն ամենայն հավանականությամբ ցանկալի արդյունք կապահովեն: Ինչ վերաբերում է անձնական հարցերին, ապա թվագուշակները ներդաշնակություն և ռոմանտիկ ուրախություններ են խոստանում` ինչպես ամուսնացածներին, այնպես էլ դեռևս իրենց երկրորդ կեսին որոնողներին:

6 - ի «հովանավորյալներին» հավասարակշիռ, կայուն, հանդարտ և շատ բարեհաջող տարի է սպասվում: 2015-ը լավագույն ժամանակն է` տունը հարդարելու կամ վերանորոգելու և մտերիմների հետ հաճախ հարաբերվելու, նրանց ձեռք մեկնելու: Եվ, իհարկե, ինքդ քեզնով զբաղվելու. այցելել մարզասրահներ, դիմահարդարին կամ ոճաբանին, բուժհետազոտություններ անցնել և այլն: Դե, իհարկե, նաև` չմոռանաք ինքնազարգացմամբ զբաղվելու մասին. յուրացնել նոր մասնագիտություն, ծանոթանալ նոր մշակույթի հետ, կարդալ փիլիսոփայական ու պատմական գրքեր: Մի խոսքով` ինքնակատարելագործմամբ դու ավելի ինքնավստահ կդառնաս` ունակ հաղթահարելու հնարավոր ամեն դժվարություն:

7. Նումերոլոգիական հաշվարկով այս վերջնագումարի տերերին սպասվում է կախարդական, նույնիսկ մոգական տարի: Հենց այսպիսի ժամանակահատվածներում են ավելի հաճախ իրականանում նվիրական երազանքներն ու թաքուն ցանկությունները, կյանքի են կոչվում արդեն անհույս թվացող հղացումները, և կողքիդ հայտնվում են շիտակ, պիտանի մարդիկ: Թվագուշակները խորհուրդ են տալիս չկառավարել իրավիճակը ու թեկուզ առժամանակ անհոգ կերպով հետևել կյանքի հոսանքին` ճակատագրից նվերներ ու նոր փորձ ստանալ: Բացի այդ, 7-ի համար ամենայն հավանականությամբ տարին կնշանավորվի ռոմանտիկ իրադարձություններով, որոնք հազիվ թե մոռացվեն ողջ կյանքում:

8- երի համար գալիս է քարերը հավաքելու և պտուղները քաղելու ժամանակը: Եթե նախորդ տարիներին դու ամեն ինչ ճիշտ ես արել (գործել ես խղճի մտոք, հետևողականորեն գնացել ես երազանքիդ ճանապարհով, աշխատել ես, ուրախացել և ուրախացրել ես), ապա 2015-ը քեզ կողողի դրական ալիքով և ուրախալի փոփոխություն ներով. աշխատանքային լուրջ առաջընթաց, եկամուտների աճ, հանդիպում «միակի» հետ, հարսանիք, ծնունդ... Դե, իսկ եթե կենսագրությանդ մեջ ինչ-որ «կեղտաբծեր» ես կուտակել, ստիպված ես նախ դրանք մաքրել. ներողություն խնդրել նրանցից, ում նեղացրել ես, բարեկամանալ թշնամու հետ, ավարտին հասցնել կիսատ գործերը` «դիմանալով» արցունքներին ու վայելելով ուրախությունը:

9. Քեզ համար ավարտվում է 9-ամյա կյանքի բոլորաշրջանը (ցիկլը): Ժամանակն է ի մի բերել և վերլուծել ձեռքբերումներն ու կորուստները և խորհել` հատկապես ի՞նչն է խանգարում լիարժեք ապրելուն: Այս ժամանակահատվածը նախասահմանված է, որպեսզի կյանքդ մանրամասնորեն վերլուծես ու հասկանաս ամեն ինչի պատճառներն ու հետևանքները, միտքդ մաքրես «ավելորդ աղբից», հրաժարվես անհեռանկար կապերից և մոռանաս չհաջողված ծրագրերի մասին: Շատ կարևոր է, որ տարվա վերջին հասնես «մաքուր էջի», որի վրա հաջորդ տարվանից (2016-ից) սկսելու է գրվել նոր ու ավելի հաջող, ուրախ ու երջանիկ պատմություն: