Հետմահու պարգև`անձնուրաց շանը


Նորզելանդական Նոզ Այլենդ քաղաքում չեն կարողանում մոռանալ հերոսացած շանը, որն իր գազազած ցեղակիցների հարձակումից փրկել էր երեխաներին£ Ջորջ «մականունով» մարդու այս բարեկամը զբոսանքի է ելել իր 5 ընկեր¬տղաների հետ, որոնցից ավագը 12, կրտսերը` 3 տարեկան էին£ Երեխաները քաղցրավենիք են գնել և տուն դառնալու ճանապարհին պիտբուլ ցեղատեսակի կռվասեր 2 շներ հարձակվել են նրանց վրա£ Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչ կկատարվեր փոքրիկների հետ, եթե փոքրիկ Ջորջն առաջ չնետվեր ու իր հաչոցներով իր վրա չհրավիրեր գազազած շների ուշադրությունը£ Մի քանի րոպե անհավասար շնամարտից Ջորջին ազատել են անցորդները, սակայն ստացած վերքերից նրան փրկել չի կարողացել անգամ իր անասնաբույժ տերը£ Մարդիկ արժանին են մատուցել հերոս կենդանու հիշատակին. Sky News հեռուստաընկերությունն օրերս տեղեկացրել է, որ քաղաքապետ Անանդ Սաթյանանդը բրիտանական անասնաբուժական կազմակերպության անունից մեդալ է հանձնել խիզախ շան տիրոջը£ Վերջինս այն կախել է Ջորջի բրոնզե արձանի վզից£