ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆ. կինոռեժիսոր, Երևանի քաղաքապետարանի Մհեր Մկրտչյանի անվ. արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ժող. արտիստ, պետական մրցանակների դափնեկիր «ՈՆՑ ԿԱՄ` ԷԴՊԻՍԻՆ ԵՄ» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամբողջ կյանքն է դժվար` մանկուց մինչև հիմա£ Եվ այսօրվանից հետոն էլ հեշտ չի լինելու, որովհետև այն այնքան առեղծվածային երևույթներ է պարունակում, որ ամեն քայլափոխում դու անընդհատ նոր բաների ես հանդիպում£ Դա կապ չունի տարիքի հետ. ինչքան մեծանում, հասակ ես առնում, իմաստնանում, միևնույն է` այս աշխարհում քեզ սպասող բացահայտումները չեն սպառվում£ Եվ ամեն քայլափոխի դժվարության առջև ես կանգնում, քանի որ ուզում ես հասկանալ` ինչ է դա£ Այն, ինչը հասկանալի է ի վերուստ, դա էլ ես ուզում հասկանալ£ Քեզ թվում է, թե երիտասարդ տարիներին սխալվել ես ու ձգտում ես նորից հասկանա¯լ, հասկանա¯լ, հասկանա¯լ… Ի վերջո պարզել, թե ինչո՞ւ ես ծնվել, ապրում և ո՞ւր ես ուզում հասնել£ Իսկ երբ արդեն գիտես, թե ուր ես գնում` այդ ճանապարհն է ամենադժվարը, որը լեցուն է անսպասելիությամբ` անակնկալներով£ Դրանք կարող են քեզ շփոթեցնել և կարող ես խճճվել… Այդ պատնեշները հաղթահարելը դյուրին չէ£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Էլի° հայ£ Դեպքեր են եղել, որ ինձ հրավիրել են ուրիշ երկրներ, բայց ես սովոր եմ, որ առավոտյան դուրս գալիս տեսնեմ իմ փողոցի ծառերը, հայ մարդկանց£ Վերջերս հեռուստատեսությամբ էլ ասել եմ` ախր մենք բոլորս իրար տեսնելիս պետք է բարի լույս ասենք` առանց մեկս մյուսին ճանաչելու£ Պետք է բարի լույս, բարի գիշեր ասենք և ոչ թե մռայլ հայացքներ փոխանակենք£ Իսկ որպես համակրանք` շատ եմ գնահատում ռուս ազգին£ Ռուսն այն ժողովուրդը չէ, որն ապրում է Մոսկվայում. նա հեռավոր գյուղերում ապրող մարդն է` շատ զուլալ, բարյացակամ£ Երևանի պարագայում էլ, ցավոք, երևանցիներ քիչ են մնացել£ Չորս կողմից բոլորն այստեղ են գալիս, ինչը շատ վտանգավոր է. Երևանը կարող է հանկարծ քաղաք-պետություն դառնալ£ Թերևս կարելի էր նաև իտալացի լինել, որովհետև նրանք նման են մեզ. հարավային իտալացին` ոնց որ լենինականցին, միջին իտալացիները` ոնց որ վրացիները լինեն£ Մեզ պես պոռթկացող, անկեղծ, իրենց տեսակի մեջ են` ուր էլ որ լինեն£ Պատահական չէր` երբ «Մեր մանկության տանգոն» Վենետիկի միջազգային կինոփառատոնին էր մասնակցում, իտալացիներն ասում էին, որ Գյումրին շատ նման է Նեապոլին, իսկ Գալյա Նովենցին էլ Աննա Մանյանիի հետ համեմատեցին£ Շատ նման են… Օրինակ` ես չեմ կարող արհեստականորեն ինձ զուսպ և բարեկիրթ մարդ ներկայացնել. ոնց որ կամ` էդպիսին եմ£ Նրանք էլ` իրենց խառնվածքին հարազատ են մնում£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Հոգուս մեջ եղած գաղտնիքը կամ անցյալում չասվածը ես ֆիլմերովս եմ արտահայտում և շարունակում եմ ֆիլմեր նկարահանել ու ասել այն, ինչը չեմ ասել£ Այնպես որ` գաղտնիք չի մնա մինչև մեռնելս£ Ստեղծագործական միտքը բարձրաձայնում է ներաշխարհիս, էությանս գաղտնիքները. այն, ինչը կա իմ մեջ, վերածում եմ ֆիլմի կամ ներկայացման£ Ապրումների, հույզերի կուտակումները կամաց¬կամաց բացվում են դրանց մեջ£ Եթե ֆիլմերիս հերթագայությանն էլ հետևենք, ակներև է դառնում զգացողություն ներիս ընթացքը. «Լուսանկար», «Հուշարձան» կուրսային աշխատանքներս, «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն». սրանք նաև իմ մեջ ձևավորված գաղտնիքների վերարտադրություններն են£ Նույն կերպ` «Շնչառությունը», «Ուրախ ավտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը»£ Այդ գաղտնիքները պահելը և դուրս չմղելը նույնիսկ վտանգավոր է£ ¬ Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Դժվար հարց է, որովհետև այնքա¯ն առեղծվածներ կան£ Ես շատ եմ սիրում դիտել կենդանական աշխարհը ցուցադրող հեռուստաալիքը£ Ինձ համար առեղծվածային է մնում բնաշխարհը` իր զարմանահրաշ դրսևորումներով, ո՞վ է ստեղծել, ինչպե՞ս և ինչի՞ համար է ստեղծել£ Այնքան բազմազան է. գունեղ, հետաքրքիր, տարօրինակ, հաճելի, վախենալու երևույթներով լեցուն£ Գիտակցությունդ չի հասցնում հասկանալ` ո՞վ է հեղինակը… Աստվա՞ծը£ Եթե Նա է` ես պաշտում եմ Նրան, եթե ոչ` ապա ո՞վ է£ Դա ամենամեծ հարցականն է ինձ համար. ինչքան էլ որ գիտակցեմ, այնուամենայնիվ, դեռ բացահայտելու տեղեր կան£ Օրինակ` ես վստահ չեմ` մարդը երկրագնդի՞ ծնունդ է, թե՞ բերված է£ Ես ուզում եմ պարզել դա ինձ համար. դրանք երևույթներ են, որոնք ինձ հետաքրքրում են£ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը չեմ գտնի երբեք, որովհետև տարիքը չի բավարարում, բայց թե հանկարծ գտա` ֆիլմ կնկարահանեմ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքում կամ սիրելի անեկդոտը£ - Իմ ամբողջ կյանքը զավեշտալի է. դրանից ավելի մեծ զավեշտ չեմ տեսել£ Ինչո՞ւ ապրեցի, ինչո՞ւ եմ մահանալու£ Կհասցնեմ արդյոք որևէ մեկին օգուտ տալ, թե՞ ոչ, կամ եթե տվել եմ, էլի կարո՞ղ եմ£ Զավեշտալի է մարդու կյանքի ժամանակահատվածը, որովհետև երբ արդեն հասնում ես հասունության, կյանքիդ կեսն անցնում է£ Ծիծաղելի է. դե լավ էլի¯, ի սկզբանե չես տալիս, գոնե մի տասը տարի այն տարիքից տուր, այն, ինչը պետք է` այս տիեզերականությունը ճանաչելու, հասկանալու համար£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ