ՀՀ պաշտպանության նախարարության մեկնաբանությունները «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ


ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի զարգացման գործում հանդես է գալիս որպես ամենաշահագր գիռ կողմերից մեկը: Գաղտնիք չէ, որ զարգացած կապի և հեռահաղորդակցության համակարգի առկայությունը պետության պաշտպանության կազմակերպման կարևորագույն հրամայականներից է: Դրան զուգահեռ կապի համակարգի զարգացումը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ ընդհակառակը, օժանդակի պաշտպանության կազմակերպմանը: Ակնհայտ է, որ այս ոլորտում շահագրգիռ կողմերի հետ չհամաձայնեցված գործունեությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ պետության ռազմական անվտանգության խնդիրների իրականացման ընթացքում, կապի համակարգի հնարավորություններն ու պետության ռազմական կարիքները կարող են չհամապատասխանել և ավելին` հակասել միմյանց: Այդ պարագայում, պաշտպանության և անվտանգության շահերի գերակայության համատեքստում, կապի և հեռահաղորդակցության ոլորտում ներդրում կատարող կազմակերպութ յունների վնասները անխուսափելի կդառնան: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս կապի համակարգի գործունեության և զարգացման գործում փոխհամաձայնեցման և փոխլրացման դիրքերից: Այս նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչը նպատակ է հետապնդում ոչ թե վերահսկել այդ ոլորտում կատարվող ներդրումները և զարգացման ծրագրերը, այլ դրանք ներդաշնակեցնել ռազմական անվտանգության ապահովման և առկա ու տեսանելի սպառնալիքների չեզոքացման խնդիրների հետ: