Արդյո՞ք ընդդեմ Պուտինի


ՌԴ նախագահի նոր օրինագիծը կուսակցական առաջնորդներին արգելում է զբաղեցնել այլ պաշտոններ. դիցուք` վարչապետի: Ու դեռևս չվավերացված այս առաջարկը նորից թարմացել են Մեդվեդև-Պուտին թաքուն հակամարտության մասին վարկածի քննարկումները: Պետդումայի քննարկմանը հանձնված կուսակցությունների թվի կրճատման մասին նախագծով Դմ. Մեդվեդևը ոտնձգում է "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ"-ի` ասել է թե Վլ. Պուտինի դեմ` արդեն բարձրաձայնում են որոշ վերլուծաբաններ ու ԶԼՄ-ներ: Ավելին, նրանց կարծիքով կուսառաջնորդներին այլ աշխատանքով զբաղվելու արգելանքը նույնպես գործող վարչապետի «բոստանը նետված քար» է: Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալ. Մուխինը, սակայն այլ կերպ է մեկնաբանում` մերժելով «Մեդվեդևը ոչնչացնում է Պուտինի «հասարակայնությունը» և ստեղծում իրենը» մտայնությունը. - Մի կողմից` Մեդվեդևը հետևողականորեն կատարում է այն, ինչ խոստացել է Դաշնային ժողովին իր ուղերձում: Մյուս կողմից` փորձը ցույց է տալիս, որ Պետդումայի և Դաշնության խորհրդի պատգամավորներն ազատ են` ընդունել կամ չընդունել, նույնիսկ սրբագրել նախագահի որոշումը… "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ"-ն կուսակցական գործունեության իրականացումը խստացնող կանոնները չի ընդունել` որպեսզի հիմա հեշտորեն հրաժարվի դրանցից: Ըստ Մուխինի` Նախագահ-վարչապետ հակադրություն չկա այդ պարագայում. "ժ. Հ."-ն պաշտպանում է իր` այսպես ասած` նեղխմբային հետաքրքրությունները, և պատգամավորները գործում են իրենց վախից: Պետական պաշտոնյան, ինչ խոսք, պետք է խորհուրդ տա «չխտացնել գույները», սակայն հակառակ տեսակետի կողմնակիցները շարունակում են պնդել, որ թափանցիկ նրբերանգներ, այնուամենայնիվ կան: