«Ուժեղ ու վտանգավոր թշնամի»


Հենց այս կերպ է Սահակաշվիլին բնութագրել Ռուսաստանին, որին ինքը համարում է իր երկրի գլխավոր թշնամի: - Հանձին Ռուսաստանի` Վրաստանը դիմակայում է ուժեղ ու վտանգավոր հակառակորդի, որը չի ճանաչում միջազգային իրավունքը և քաղաքակիրթ ողջ աշխարհի հետ խոսում է շանտաժի ու սպառնալիքի լեզվով: Այդ թշնամու նպատակն է վերջնականապես մասնատել Վրաստանը, որպեսզի այն անհետանա աշխարհի քարտեզից,- ասել է վրաց առաջնորդը` հավելելով. - Ռուսաստանը հիմա ձգտում է Աբխազիայում կանգնեցնել (բարձրացնել) Բեռլինյան պատի նմանակը. այն պատի, որի միջով ռուսաստանցի զինվորականները փախան Հարավային Բեռլինի կողմը: Մեր թշնամին ռուս ժողովուրդը չէ, այլ այն քաղաքականությունը, որը վարում են Պուտինն ու նրա կառավարությունը: Սահակաշվիլին հարկ է համարել նաև հիշեցնել (կամ գուցե ասել, որ իր հիշողությունը չի խամրել), որ Վրաստանը Ռուսաստանի հետ կրթամշակութային սերտ կապեր է ունեցել. իր հայրենակից մտավորականներն ուսանել են Ռուսաստանում, իսկ ռուս գրողները Վրաստանում են ստեղծել իրենց լավագույն երկերը: