ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆ


«Բարեկամություն» պարի պետական անսամբլն իր նոր համերգաշրջանը նվիրում է գլխավոր բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողորդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին: Ականավոր բալետմայստերը ստեղծելով իր տեսակի մեջ եզակի այս անսամբլը` նպատակ ուներ բեմադրել աշխարհի ժողովուրդ ների պարեր, ստեղծել մշակույթների յուրատեսակ երկխոսություն: Նրան շատ բան հաջողվեց այս տարիների ընթացքում. ձևավորվեց կատարողական բարձր վարպետութ յամբ առանձնացող համույթ` տարբեր ժանրերի նկատմամբ դրսևորվող հետաքրքրությամբ: Անսամբլի երկացանկում տեղ են գտել ինչպես տարբեր խորեոգրաֆիկ պատկերներ, այնպես էլ մեծակտավ ստեղծագործություններ, որոնցից ամենանշանավորը Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադի» բեմադրությունն է: Հոբելյանական համերգաշրջանի համար մշակվել են հատուկ ծրագրեր, իսկ Մշակույթի նախարարությունը ստանձնել է Նորայր Մեհրաբյանի ստեղծագործությանը նվիրված մենագրության ֆինանսական աջակցությունը: Համերգները կկազմակերպվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: «Բարեկամությունը» հանդես կգա նաև Լեռնային Ղարաբաղում: