Կարմիր առաջնորդին «մոռացել» էին


Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունն իր շենքերից մեկի պատից վերացրել է Լենինի պատկերով մետաղյա հսկա հարթաքանդակը (տեղեկացրել է Tagesspigel¬ը): Խորհրդային ժամանակներից այդ հարթաքանդակը զարդարում էր Բեռենշտրաս փողոցի վրա գտնվող ԽՍՀՄ, ապա` ՌԴ դեսպանատան համալիրի մեջ մտնող լողավազանի աղյուսե պատը: Ռուսաստանի դեսպանատանը պարզաբանել են, որ պատի ապամոնտաժումը գաղափարական աստառ չունի. պարզապես շենքի արտաքին ու ներքին հարդարման հիմնանորոգում է ծրագրված, որի պատճառով էլ տեխծառայությունը հանել է քանդակը: Սակայն չի խոսվում այն մասին, թե նորոգումից հետո արդյո՞ք իր տեղում կհայտնվի նաև Կարմիր առաջնորդի գլխապատկերը: Նախկինում, օրինակ, այդ պատկերը որոշ տեղաբնակների դժգոհությունն էր հարուցում: 2008 թ. բեռլինյան «B. Z.» հրատարակության պատասխանատու Գոննար Շուպելիուսը վրդովմունք է արտահայտել, թե ինչու մինչ հիմա չի ապամոնտաժվում Լենինի գլուխը. - Լենինը պատմության մեջ է անցել որպես խոշորագույն հանցագործներից մեկը,¬ նշել է նա` խոստանալով այլևս չանցնել Բեռենշտրաս փողոցով` ի նշան բողոքի: Ասում եք` ճանկռվածքը վտանգավոր չէ՞ Սխալվում եք: Ցանկացած վերք մաշկի վրա կարող է հանգեցնել չարորակ նորագոյացությունների: Նախկինում նույնպես վնասվածքներն ու քաղցկեղային հիվանդությունները պայմանավորվում էին մեկը մյուսով: Օրինակ, հայտնի են դեպքեր, երբ պատերազմական վերքերն այսպես կոչված Մարջոլինի խոցի առաջացման պատճառ են դարձել: Հիմալայների բնակիչների շրջանում տարածված է «կանգրի» կոչվող քաղցկեղը, որը տաք ածուխներով (կանգրի) թասերից առաջացող այրվածքների հետևանք է (այդ թասերը կապում են որովայնին` մարմինը տաքացնելու համար): Սան¬Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի բիոքիմիկոսներ Սանի Վոնգի և Ջերեմի Ռեյթերի կատարած հետազոտությունը հաստատել է, որ քաղցկեղի առաջացմանը նպաստում են վնասված մաշկի որակափոխված ցողունաբջիջները: Իհարկե, այս տեսակետը մերժող գիտնականներ էլ կան, ովքեր շատ փոքր են համարում վերքը չարորակ ուռուցք դառնալու հավանականությունը: Նրանցից մեկն էլ Ցյուրիխի Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետ Սաբինա Վերներն է, ով, հերքելով հանդերձ` նաև խոստովանում է, որ այդ ուղղությամբ հետազոտությունները բավական ուշագրավ մեխանիզմ են բացահայտում. - Մենք չենք բացառում, որ ուռուցքային որակափոխումներ պարունակող ցողունաբջիջների տեղաշարժը մաշկի վնասված հատվածում կարող է քաղցկեղ առաջացնել: Դա շատ հետաքրքիր փաստ է,¬ Վերների այս կարծիքը մեջբերել է Nature News¬ը: