ՀՐԵՇԸ ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ


Սևաստոպոլի ափերի մոտ, հենց քաղաքին մերձ տարածքում, ձկնորսները որսացել են ծովային բացառիկ և վտանգավոր գիշատչի: Սա շնաձուկ-գոբլինն է, որի բնակավայրը Խաղաղ օվկիանոսն է: Մինչև այսօր գիտնականները շատ քիչ բան գիտեն ծովային այս հրեշի մասին, որովհետև միայն բացառիկ դեպքերում է հնարավոր եղել հանդիպել նրան: Շատերն այս շնաձկանը նաև տնային չարք են կոչում, որովհետև նա զարմանալի արտաքին ունի` նրա երախը սեպաձև է, ինչը նույնպես գիտության կողմից սակավ ուսումնասիրված է: Այժմ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես է խաղաղօվկիանոսյան շնաձուկը հայտնվել Սև ծովում: Ենթադրություններ կան, որ նա այստեղ է հասել որևէ նավի կպած…