«ՎԵՐՋԻՆ ԼԱՐԱԽԱՂԱՑԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ


Նյու-Յորքի միջազգային կինոփառատոնում բեմադրիչներ Արման Երիցյանի և Նինա Սահակյանի «Վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Այս ինքնատիպ ֆիլմը պատմում է լարախաղացների արվեստի մասին: Ֆիլմի կենտրոնում «վերջին լարախաղաց» Հովսեփի կերպարն է, ով այսօր միակն է Հայաստանում, ում շնորհիվ դեռ պահպանվում է այս հնագույն արվեստը: Ֆիլմում նաև մտահոգություն կա այն մասին, թե ինչու այսօր մեռնող է համարվում մի արվեստ, որն ազգային արժեքներից մեկն է: Բազմաթիվ կինոփառատոներում գլխավոր մրցանակների արժանացած այս ֆիլմի նյույորքյան պարգևը հանձնախմբի անդամները համարեցին վաստակած: