Գաղտնի բանակցություններ


Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Մայքլ Անկրամը CNN-ին ասել է, որ Բրիտանիայի խորհդարանի առնվազն 2 անդամ բազմիցս ոչ պաշտոնական բանակցություններ են վարել մերձավոր-արևելյան «Հըզբոլա» և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունների ղեկավարների հետ: Իսկ այդ կազմակերպությունները Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական: Անկրամի խոսքերով` գաղտնի հանդիպումները բավական հաճախակի են եղել վերջին 2 տարիների ընթացքում: Նախկին վարչապետ Թոնի Բլերը իմանալով բանակցութ յունների մասին` միջոցներ չի ձեռնարկել` կասեցնելու ոչ պաշտոնական հարաբերությունները: Իսկ մարտի 1-ին այցելելով Գազայի հատված` նա հրաԺարվել է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ:

Թեհմինե ԱՆՏԱՇՅԱՆ