Հատվածներ` Նժդեհյան իմաստնությունից


- Ի՞նչ է ճշմարտությունը: - Ուժ է ճշմարտությունը: Չկա ուժ առանց ճշմարտության: Չկա փրկություն առանց ուժի: Ճշմարտություններ… որոնցով այնքան ուժեղ են եվրոպական ժողովուրդները: Գերագույն ուժեր, որոնցով այնքան աղքատ է մեր կյանքը: Այդ ուժ ճշմարտությունները և´ կան, և´ չկան մեզանում: Չկան` ասենք¬ և ճիշտ է, որ չկան ¬այլապես` այն պիտի չլինեինք ազգովին, ինչ որ ենք այսօր: …«Ճշմարտությունները պիտի սովորել,¬ ասել է Արևելքի իմաստուններից մեկը,¬ եթե նրանք գրված են անգամ պատերի վրա»: Սովորենք ´և գործադրենք որոշ փրկարար ճշմարտություններ: - Իսկ ճշմարտությունները հավե՞րժ են, թե՞ կարող են մեռնել: - Սխալ է, ավելին` ոճիր է կարծել, թե բոլոր ճշմարտությունները մարդու պես մահկանացու են, թե նրանք էլ մեզ պես ծնվում են, ապրում, սպառվում, մեռնում: Ո´չ, ո´չ, ճշմարտություններ կան, որոնք անմեռ են, հավիտենական, ինչպես ինքը` ժամանակը: Այդ կարգի ճշմարտություններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահվան, հաղթանակին, առաջնորդին, պարտականության և այլն: - Պե՞տք է հարմարվել կյանքի պայմաններին: - Ճշմարիտ է ասում Բոդլերը. «Ով որ չէ ծնվել` ընդունելու կյանքի պայմանները, ծախում է իր հոգին»: Պետք է կյանքի ընդունել այնպես, ինչպես որ է դա, և ազնիվ ճիգերով ծառայենք նրան` այն ավելի և ավելի գեղեցկացնելու և իմստավորելու համար: - Ձեր «Մարտական խոհեր (նվեր հայ կամավորներին)» հոդվածից մի քանի «խոհեր» կհիշեք: - Որքան ուժեղ է զինվորի ատելությունը դեպի թշնամին, այնքան քաջ, այնքան հանդուգն է նա: lՀաղթում ենք ոչ թե քանակով, այլ` որակով: Ուրեմն հարձակվիր առանց հարցնելու թշնամու քանակի մասին: lԿռվադաշտից փախչող զինվորը ազգից ու հայրենիքից է փախչում: lՄեռի´ր պատվով: Հենց որ կորցրիր պատիվդ, մնում է մեռնել: lԿռվադաշտում եղիր անխնա, բայց ոչ վայրագ: lՏատանվեցիր կռվի ժամանակ¬ կորած ես, պարտված: Լույս է տեսել Սերգեյ Մաճկալյանի «Զրույց Նժդեհի հետ կամ հուշարձան Նժդեհի 125 ամյակին» գիրքը Իսկապես Նժդեհի կյանքին ու հայրենանիվրությանը ձոնված գրեղեն նոր հուշարձան է Սերգեյ Մաճկալյանի` «Զրույց Նժդեհի հետ կամ հուշարձան Նժդեհի 125-ամյակին» գիրքը: Հոգու թելադրանքով և պարտքի մեծ զգացումով գրված այս գիրքը յուրօրինակ խնկարկում է հայրենապաշտ Գ. Նժդեհի ծննդյան 125-ամյակին և նրա երազած Ազատ Անկախ Հայաստանի հասնելու ճանապարհին նահատակված բոլոր հայորդիների հիշատակին: - Այս փոքրիկ գիրքը գրելու շարժառիթը նման էր դիպվածի. Թումանյանի ծննդյան 140-ամյակի առիթով գրված գրքի մեկ օրինակ նվիրեցի Նժդեհի թոռնուհուն` տիկին Գոհարինեին ու նրա ամուսնուն` ճշմարիտ մտավորական Պավել Անանյանին, ով ՊԱԿ-ի հսկողության էն դժնդակ տարիներին համարձակություն ունեցավ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքից խիստ գաղտնի պայմաններում Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը: Մի քանի օր հետո պարոն Անանյանն այցելեց ինձ և կատարած աշխատանքի վերաբերյալ իր գոհունակությունը հայտնելով` առաջարկեց, որ նման մի գիրք էլ գրեմ Նժդեհի մասին…,¬ գրքի նախաբանում գրում է հեղինակը: Գիրքը մի յուրօրինակ զրույց է, որի ընթացքում 125 հարցուպատասխանի միջոցով բացահայտվում և ընթերցողին է ներկայացվում Նժդեհի աշխարհընկալումը, գաղափարներն ու հոգու հարստությունը: Գրքի հեղինակի խոսքերով` հնարավոր է, որ այն լինի շարունակելի: Ի դեպ, գրքի ծնունդը համընկավ մեր ազգային հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա հետ, որն ևս մեծ իրողություն է մեզ համար:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ